Երևանի ավագանու անդամը վայր կդնի մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը:
Այս մասին խմբակցության հրատապ նիստից հետո հայտարարեց ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանը:
Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.
«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Նրա այս արարքը սոցիալական ցանցերում բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել: