Մահացել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը
Այսօր 41 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը՝ Քոբի Բրայանթը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ բասկետբոլի լեգենդը մահացել է սեփական ուղղաթիռի կործանման հետևանքով: Մինչ ընկնելը ուղղաթիռը բռնկվել է: Պատճառները պարզվում են:
Հաղորդվում է նաև, որ Բրայանթի հետ միասին ուղղաթիռում ևս 3 մարդ է եղել: Բասկետբելիստը կինը նրա հետ չի եղել:
Բրայանթը Լոս Անջելես Լեյքերսի կազմում 5 անգամ հռչակվել է NBA-ի չեմպիոն: