Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր. Shamshyan.com
Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան փողոցի 11/3 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ Դավիթ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 55 DR 955 համարանիշի և Սամվել Ս.-ի վարած Audi մակնիշի 34 AԼ 922 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Audi-ի վարորդ Սամվել Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: