Հավաստի թվացող փաստական տվյալների համաձայն, ոստիկանների հետ բախումներ հրահրել են Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը․ Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի․ փաստաբան
Կոնտրա լեգեմ փաստաբանական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մարտի 1-ի գործը վերանայման կարիք ունի:
Երբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը, ըստ էության և ամբողջ ծավալով բացայահայտված է, ցնծությամբ ընդունեցինք այդ լուրը: Սակայն այն ինչ եղավ հետագայում ինձ համոզեց հակառակում, որ ընդհակառակը մարտի 1-ի վրա խոշոր ստվեր է ընկել: Ինձ են փոխանցվել վիկիլիքսի տվյալներ և այդ տվյալները հավաստող ապացույցներ, որ ոստիկանության հետ բախումները եղել են սադրանքի արդյունք, որոնք հավաստի թվացող փաստական տվյալների համաձայն հրահրել են Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը:
Ասվածի կապակցությամբ այսօր դիմելու եմ ՀՀ դատախազություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաև «մարտի 1-ի» անվանումով հայտնի գործով մեղադրանքից հրաժարվելու նպատակով: Կան անհերքելի ապացույցներ, որ անհրաժեշտ է եղել հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել իրավիճակից բխող գործողություններ:
Առավել մանամասն հանդես կգամ լրացուցիչ հրապարակմամբ: