Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել
911 ահազանգման կենտրոն հունվարի 23-ին, ժամը 14:51-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդանի կիրճի թիվ 87 հասցեում գտնվող «Լավանդա» ռեստորանի մոտակայքում կա դի:
Փրկարարները Հակոբ Ս.-ի (ծնված 1980 թ.) դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: