Այս մարդը ոչ միայն իրավունք չունի ղեկավարել Հանրային խորհուրդը, այլև պետք է հայտնվի ազատազրկման հիմնարկում և պատասխանատվություն կրի իր գործունեության համար. Ն. Մանթաշյանը՝ Ս. Սաֆարյանի մասին
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գողն առաջինն է գոռում բռնեք գողին...
Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, դուք հավանաբար հետևում եք, որ արդեն տևական ժամանակ ես իմ ուշադրությունը սևեռել եմ, ներկայումս ՀՀ հանրային խորհրդի նախագահ, նախկինում ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին:
Սա պատահական չէ, ես գիտեի, որ Ստյոպան սադրիչ է, ով տարբեր իշխանությունների օրոք, տարբեր պատվերներ է ստացել և հանրային կարծիք ստեղծել այս կամ այն երևույթի վերաբերյալ: Սակայն օրերս լրատվամիջոցներում բացահայտվեց, նրա և տիկին Անահիտ Բախշյանի
կողմից Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ իրականացված գործողությունները, որոնց մասին ես դեռ վաղուց տեղեկացված էի:
Ըստ Վիկիլիքսի Մարտի մեկին, ցերեկվա ժամին, ուշադրություն, երբ դեռ չկար որևէ զոհ, Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը գտնվելով Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հավաքված քաղաքացիների շրջանում տարածել են կեղծ լուրեր, այդ կեղծիքը փոխանցել են նաև ՀՀ հավատարմագրված դեսպանություններին՝ ստեղծելով բացասական տրամադրվածություններ, իսկ ժողովրդի շրջանում բորբոքել կրկքեր
հավաքված ցուցարարներին դարձնելով անկառավարելի վայրագ ամբոխ:
Այս գործողություններին քաջատեղյակ լինելով անընդհատ, հետևել եմ Ստյոպայի հանրային վարքագծին և սպասել այս պատեհ պահին, երբ կհանրայնացվի Վիկիլիքսյան արխիվի այս դրվագը, այսօր, երբ արդեն ամեն բան հայտնի է, և Ստյոպան շարունակում է ստի ու կեղծիքի տարածման իր գարշելի գործունեությունը, պատեհ եմ համարել իմ կողմից ձեռք բերված, նաև հայտնի աղբյուրների կողմից հրապարակված նյութերի փաթեթը փոխանցել Իմ ընկեր, գիտակ փաստաբան, Կոնտրա լեգեմ փաստաբանական բյուրոյի հիմնադիր ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևին Alexandr S. Kochubaev ուսումնասիրելու, դրանց իրավական ուժ տալու և համապատասխան քրեաիրավական պրոցես սկսելու համար:
Վստահ եմ այն մարդը ով հասարակական հույզերի բորբոքող է եղել և ինչն էլ հանգեցրել է ցուցարարների կատաղի գործողություններին, և ինչի արդյունքում Մարտի մեկին եղել են զոհեր, այդ մարդը ոչ միայն իրավունք չունի վայելել հանրային թեկուզ փոքրաթիվ անձանց հարգանք, ոչ միայն իրավունք չունի ղեկավարել հանրային խորհուրդը այլ պետք է հայտնվի ազատազրկման հիմնարկում և պատասխանատվություն կրի իր գործունեության համար:
Այս դրվագներով, ինչպես նաև մեր հավաքագրած տեղեկատվության վերլուծությամբ գործընթացը վերաբերում է նաև Անահիտ Բախշյանին, ում դեռևս չեմ անդրադարձել երբևէ՝ սեռը և պատկառելի տարիքը հաշվի առնելով: