Ընդդիմադխոսներին՝ կալանք, իսկ նիկոլականներին՝ ոչ մի պատիժ
Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը, ով անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ սպառնալով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու, պարզապես ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Հետաքրքիր է Նիկոլենց որդեգրած քաղաքականությունը. մարդկանց ձերբակալում են դատավորին հարց տալու համար, գործից ազատում են ֆեյսբուքյան հարթակում գրառումը հավանելու համար և ընդհանրապես, ընդդիամդիր հայացքներ ունենալու համար, իսկ մյուս դեպքերում՝ գործը արագ փակում են:
Փաստացի, իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ եթե դու խաղում ես իր կողմից, ապա քեզ ոչ մի վտանգ չի սպառնում ու դու հանգիստ կարող ես և՛ սպառնալիքներ հնչեցնել, և՛ սրտիդ ուզածն անել՝ մնալով անպատիժ: Ընդդիմադիր Նիկոլը, ով հեղափոխության օրերին ջանք ու եռանդ չէր խնայում հայտարարելու, որ բոլորը հավասար են, այսօր վարում է ընտրովի քաղաքականություն՝ հերթական անգամ ապացուցելով, որ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Ցավալի է, բայց փաստ, որ մեր նման պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար մեծ վտանգ է ունենալ նման ղեկավար, ով երկիրը կառավարում է քմահաճույքներով ու ամբիցիաներով՝ հաշվի չառնելով, թե այդ ամենի հետևանքները մեր երկրի ու ժողովրդի վրա ինչ թանկ կարող են նստել: