Երևան, 06.Ապրիլի.2020, 00:00
Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար (տեսանյութ) Թավշյա արդարադատության «թասիբը»․ երբ սիրտը յուրայինի համար չի ցավում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի «Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն

Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում

Այսօր՝ մարտիմեկյան ողբերգական դեպքերից 12 տարի անց կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ անպատասխան են: Տեղի ունեցածի վերաբերյալ կա ընդգծված միակողմանի մոտեցում, կան անձնական շահեր և շահերի բախում, որոնք ոչ միայն խանգարում են գործի արդար քննությանն ու բացահայտմանը, այլև գործը տանում են փակուղի:

2008 թվականի մարտի 1-ի մասին խոսելիս սահուն կերպով շրջանցվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնն ու «խնամքով» անտեսվում այդ արյունալի իրադարձություններին նախորդող շրջանը: Մինչդեռ, պարզ է, որ «Մարտի 1»-ը մեկօրյա իրադարձությունների հետևանք չէ: «Մարտի 1»-ի ողբերգության արմատները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ուստի, փորձենք մտովի վերադառնալ 2008 թվական՝ մինչև մարտիմեկյան արյունալի իրադարձություններ, ավելի կոնկրետ՝ նախագահական ընտրություններին նախորդող և բուն ընտրությունների շրջան:

Հանրության լայն շրջանակներին այդ շրջանի վերաբերյալ շատ բան հայտնի դարձավ ամերիկյան դիվանագիտական աղբյուրների՝ վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից։

Տարածքներ՝ իշխանության դիմա՞ց

Դեռևս 2007թ-ից ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն տեղեկություններ էր հավաքագրել սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ, կապ պահպանել հիմնական թեկնածուների հետ։ Դեսպանատան ներկայացուցիչներն այդ ընթացքում հանդիպումներ են ունեցել ընտրության մասնակից ֆավորիտ թեկնածուների հետ, որոնց արդյունքների վերաբերյալ զեկույցներն էլ, ըստ էության, գաղտնազերծվել է։

Գաղտնազերծված փաստաթղթերից մի շարք հետաքրքիր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք առ այսօր պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Բայց դրանք էական են նախընտրական տրամադրությունների ձևավոման առումով։

Մասնավորապես, դեռ 2007 թվականի հոկտեմբեր ամսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել էր իր մոտ և տեսակետներ ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ, խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Այստեղ առանցքայինն այդ խոսակցության՝ «նմանը չունեցող» բովանդակությունն է, որից ստացվում է հետևյալը. Տարածքային զիջումների պատրաստակամություն առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի աջակցության դիմաց։

Ըստ հրապարակված փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին առաջարկել է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր ԼՂ բանակցային գործընթացի արդյունքները Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Հետաքրքիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին միաժամանակ խնդրել է՝ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Մինսկի Խմբի համանախագահների «դեմքով», ըստ էության, նա պլանավորում էր հակամարտության կարգավորման տարբերակ, որտեղ մեկ փաստաթղթով կներկայացվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները, ապա կհրապարակվեր այդ բանակցությունների ամփոփ արդյունքները։ Դա, ըստ ԼՏՊ-ի, մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։

Ըստ ամերիկացի դիվանագետների տպավորության, սպասվող քարոզարշավի ժամանակ՝ մի ինչ-որ փուլում Լ. Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ, ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Բացի դա, եթե նա կարողանար նախագահ դառնալ, այդ փաստաթուղթը կարևոր կլիներ, ցույց տալու համար, թե Քոչարյանը բանակցել է նույնքան պարտվողական փաստաթուղթ, որի համար իրեն 98թ-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտար նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, և բնականաբար ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա։

Լևոն Տեր-Պետրոսյանի այս սցենարը իրականություն չի դարձել, քանի որ ամերիկյան կողմը հրաժարվել է մտնել նմանատիպ խաղերի մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերը 2008 թ. նախագահական ընտրություններում

Իսկ ի՞նչ շանսեր ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններում և ո՞րն էր նրա պլանը։

Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ըստ ամերիկյան դիվանագետների կանխատեսումների՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ուներ, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

Ամերիկյան դիվանագետները գնահատել էին ընտրապայքարում գտնվող թեկնածուների իրական շանսերը և նույնիսկ կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումներ:

Հրապարակված նամակներում, մասնավորապես, խոսվում է, որ մինչև 2008 թ. նախագահական ընտրություններն իրականացվել են միջազգային սոցհարցումներ և ոչ մեկով Լևոն Տեր-Պետրոսյանն առաջատար չի եղել: Օրինակ՝ USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ի կազմակերպած սոցհարցումներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ-ի հուլիսի դրությամբ 20% էր, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք են ունեցել 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 13 և 81 տոկոս, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։

Ըստ Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի, ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որոնց առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

Կարծում ենք՝ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը ևս սա շատ լավ գիտակցում էր, այլ հարց է, որ այդ մասին բարձրաձայն չէր խոստովանում։

Ամերիկացի դիվանագետները ՀՀ առաջին նախագահի գործողությունները բնութագրում էին այսպես․ «Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը միևնույն է հարված է»։

Եվ գուցե հենց այս սցենարով էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց իր երկարաժամկետ ցույցերը՝ այդ ընթացքում կիրառելով մանիպուլիացիոն ուղղորդված գործիքներ։ Ցավալին այն է, որ այդ գործիքներն ու քարոզչական թեզերն առ այսօր չեն կորցրել իրենց բացասական ազդեցությունն ու շարունակում են գեներացվել՝ իրենց սև հետագիծը թողնելով հասարակության մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը մանիպուլիացիան էր

Իր բազմաթիվ հրապարակային ելույթների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց շրջանառության մեջ դնել ատելություն սերմանող մի շարք կեղծ թեզեր, որոնք էլ վճռորոշ ազդեցություն թողեցին հետագա զարգացումների վրա։

Ամերիկյան դիվանագետների ուշադրությունից անգամ չի վրիպել, որ իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում էր Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Մինչդեռ, իրականությունն այն էր, որ ԼՂՀ անկախության դիմաց Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվել էր ընդամենըՄեղրիով վերգետնյա և թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ։ Եվ այդ մասին Լ. Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը շատ լավ գիտեր։

Նույնիսկ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսն էր նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր ղարաբաղցիների և հայաստանցիների միջևտարաձայնությունների սերմանումը։Այո, հե՛նց ԼՏՊ-ին ենք «պարտական» հայտնի «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» սեպարատիստական ալիքի, թշնամանքի և ատելության մթնոլորտի գեներացման համար։ 1988 թվականին հանուն Արցախի փողոց դուրս եկած հարյուր հազարավորներից շատերը կամ նրանց սերունդը, նույնիսկ 2008 –ին իրենց ձայնը չտալով ԼՏՊ-ին, միևնույն է դարձան «հայաստանցի-ղարաբաղցի» թշնամանք սերմանող գաղափարի կրող՝ առանց խորանալու այդ թեզերի վտանգավոր հետևանքների մեջ։

Գաղտնազերծված փաստաթղթերում ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի զեկույցից պարզ է դառնում նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա։ Ի վերջո, ըստ այդ փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց ընտրություններում․․․

Օրեցօր, ելույթ առ ելույթ աճող ատելության և ագրեսիայի մթնոլորտում էլ տեղի ունեցան 2008 թվականի նախագահական ընտրությունները։

Ինչպես և կանխատեսվել էր հայտնի միջազգային սոցհարցումներ իրականացնող կառույցների կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց Սերժ Սարգսյանին։ Այդ արդյունքներն անակնկալ չէին ինչպես ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակելէր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ավելին, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից 2008-ի փետրվարի 26-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին՝ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։

Սակայն համատարած ագրեսիայի և ատելության մթնոլորտում մեծ հաշվով այլևս նշանակություն չունեին միջազգային հեղինակավոր կառույցների կանխատեսումներն ու գնահատականները․ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը, ինչպես ցույց տվեցին վիկիլիքսյան բացահայտումները, հետընտրական ցույցերն ու փողոցային ագրեսիան էր։

Ռազմական հեղաշրջման վտանգը

Այո, ըստ Վիկիլիքսի հրապարակումներից մեկի, դեռ մինչև ընտրությունները, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնն իր զեկույցներում խոսել է այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Իսկ ընտրություններից հետո, դեսպանատունը ուներ տվյալներ, ըստ որոնց ներքաղաքական գործընթացների մեջ պատրաստվում են ներքաշվել Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ ։

Ի դեպ, ներքաղաքական պրոցեսների մեջ ԵԿՄ ներքաշման և ռազմական հեղաշրջման թեման ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները քննարկել են նաև 2008-ի փետրվարի 28-ին՝ նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը ընդգծել է, որ ԵԿՄ-ն արդեն խստորեն զգուշացված է՝ չփորձել գնալ հակաօրինական ճնապարհով։ Զրույցի ընթացքում Քոչարյանը նաև նշել է, որ իրենց նպատակն է ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։

Ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը Քոչարյանին տեղեկացրել է, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանը ևս փետրվարի 22-ին՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ, ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

Ամփոփելով

2008 թվականի «Մարտի 1»-ի գործի համակողմանի, արդար քննությունը ապահովելու համար, պետք է նախևառաջ բացահայտվեն վերը նշված իրադարձությունների մանրամասնությունները։

Վիկիլիքսյան նույնիսկ ոչ լիարժեք ինֆորմացիոն արտահոսքերից անգամ տեսանելի է, որ «Մարտի 1»-ի գործն այսօր փակուղում է, քանի որ գործում հաշվի չեն առնված վերը նշված պրոցեսները։ Իսկ երբ բազմակողմանի ուսումնասիրենք և տրվեն բարձրացված հարցերի լիարժեք նկարագրությունները, մեզ համար կարող է բացահայտվել «Մարտի 1»-ի միանգամայն այլ իրականություն, որտեղ դերակատարները լրիվ այլ են, դերաբաշխումը՝ լրիվ այլ։ Ըստ էության գործել է «որքան շատ զոհ, այնքան իշխանություն վերցնելու հավանականությունը մեծանում է» տրամաբանությունը։ Հայաստանը կանգնած է եղել զինված հեղաշրջման և զինված բախումների շեմին։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Կրակոցներ Երեւանում. մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com Պարետի որոշմամբ՝ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների Ստեփանակերտում ախտահանել են շուկաները Նիկոլի ցինիզմը. «Մի տնից չենք, մի հալի ենք», իբր ժողովրդի հետ հո չի տառապում, հո չի տառապում. Կարեն Վրթանեսյան Բագրատաշենի սահմանին հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ Վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան հատուկ չվերթը (լուսանկար) Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը Մոսկվայից ժամանած 222 քաղաքացիները 14 օրով կլինեն կարանտինի ռեժիմի մեջ Ակնհայտ է, որ ոչ մի բանն էլ նորմալ չի. Անի Սամսոնյանը` Քաղավիացիայի կոմիտեի շուրջ աղմուկի մասին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք COVID-19. Աշխարհում վարակվել է ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ Շտապօգնությունը թոքաբորբով հիվանդին տարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի Նիկոլ Փաշինյանի խորհրդականը վարկային կազմակերպություններից մեկի գլխավոր տնօրենն է. 1lurer.am Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. Արամ Վարդևանյան. Yerevan.Today Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ Արցախը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցառումների. ԱՀ ԱԳՆ Ոստիկանությունը վերահսկո՞ւմ է բակային տարածքները՝ կուտակումներից խուսափելու համար. մեկնաբանում է փոխոստիկանապետը (տեսանյութ) Իշխանությունները իրենց անճարությունը ապացուցում են՝ վայրկյան վայրկյան անշեղորեն վատթարացնելով ժողովրդի կենսամակարդակը. Նարեկ Մանթաշյան Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են. 168.am Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյան․ մարդ-ֆենոմենը․ Արմեն Ասատրյան Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան. Yerevan.Today Մեր գործը չի ընդհատվում. բժիշկ Վիրաբյանը մեկ շաբաթ է, ինչ գիշերում է Արտաշատի հիվանդանոցում (լուսանկար) Նիկոլը պատասխանելու է սեփական ֆեյքային ֆաբրիկաների կողմից լայքված հարցերի. Վահրամ Պետրոսյան Ինչպես սովորել Ռոբերտ Քոչարյանից. արտակարգ դրության պայմանները նույնն են այսօր և 2008-ին Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն Թավշյա արդարադատության «թասիբը»․ երբ սիրտը յուրայինի համար չի ցավում Վահագն Վերմիշյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով ՀՀ քաղաքացին՝ կորոնավիրուսի և գազի գնի արանքում․ Անդրանիկ Թևանյան Պոգբան առաջիկայում կտեղափոխվի «Ռեալ» Ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի Ո՞ր ապրանքների համար է մաքսատուրքը երեք ամսով զրոյացվել. ներկայացնում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Ո՞րն է առաջին անհրաժեշտության իրերի գնաճի պատճառը. պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Սորոսականները լարում են իրավիճակը Արցախում․ մեջքից հարված պետությանը. Politik.am Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրինագիծը մշակվել է 780.000 դոլարով դրամաշնորհի շրջանակում. Շուշան Դոյդոյան Ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ․ Գագիկ Սուրենյան 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդին Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել․ Shamshyan.com Ոստիկանությունում իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր․ ՊՎԾ Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմում է Հայաստանի նախագահին ու վարչապետին Էս ֆոնին միայն սրիկաները կարող են չփակել թուրքական ու իրանական լոլիկի, ծաղիկի ու վարունգի ճանապարհը․ Բորիս Մուրազի Հայաստանում տղամարդը ծեծել է սիրուհուն, շիկացած դանակը դրել նրա ցուցամատին, սպառնացել, որ պատառաքաղը կմտցնի ձեռքի մեջ Մասիս Մայիլյանի միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է․ արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել․ Արփինե Հովհաննիսյան ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին Անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ․ Աղասի Ենոքյան «Բարսելոնա»-ն չի վաճառի Գրիզմանին ԱՀ ընտրությունների արդյունքում քննության է առնվել 62 հաղորդում Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների» թեման․ Էլինար Վարդանյան Ֆրանսիական ակումբի բժիշկը ինքնասպան է եղել․ նա վարակված է եղել COVID-19-ով Նորմալ երկրներում անմիջապես ազատ կարձակեին. փաստաբանը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի մասին (տեսանյութ) Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը․ Արգիշտի Կիվիրյան ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը. ArmDaily.am COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը Հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Լարսից օտարերկրացիների մուտքը Վրաստան դեռ փակ է Համաճարակաբանները ստուգայց են կատարել Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները Հայկ Մարությանը սովորական դասալիք է․ դասալիք է նաև Տաթևիկ Ռևազյանը․ Հրանտ Բագրատյան WTI նավթի գինը նվազել է ավելի քան 10%-ով Ավտոմեքենան ընկել է գետի մեջ. ԱԻՆ Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է COVID-19-ով․ ABC7 Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հայաստանի 30 քաղաքացի Նիդերլանդներից այսօր կժամանի Հայաստան Երևանում և 3 մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Ջուր չի լինելու Երևանի մի շարք հասցեներում և Արարատի մարզում Երևանյան շենքերից մեկում դի է հայտնաբերվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ. Shamshyan.com Երեւանում փլուզում է եղել Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին. Yerkir.am Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս»