Երևան, 20.Սեպտեմբերի.2020, 00:00
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (լուսանկարներ) Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. Սահմանադրական դատարանը հերքում է տարածել 244 վարակման և 2 մահվան նոր դեպք Հայաստանում․ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 46910-ի Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ. Ռոբերտ Քոչարյան Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար. ԱԱԾ Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է. Արթուր Վանեցյան Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, և տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը, Ձեր հաշվին վայելելու են իրենց կյանքը. Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տիկնայք և Պարոնայք
Մարդը խաբվում է երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

Շարունակելով Մարտի 1-ի մասով վերլուծությունը, այսօր անդրադառնալու եմ՝ այսօրվա բարոյախոսող այլ անձերի, ովքեր կիպ կանգնած են այս բռնի հեղաշրջման կողքին և կուրծք են պատռում պաշտպանելով այսօրվա իշխանություններին։ Արդյո՞ք, թե իրենց նստատեղերն են ուզում փրկել...

Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան – Ստեփան (ստյոպիկ) Սաֆարյան տանդեմը, որն իր ակտուալությունը չի կորցնում առ այսօր, բացարձակ պատասխանատուն է Մարտի 1-ի տրագիկ իրադարձությունների և այն անմեղ զոհերի, որոնց հարազատներից, պետբյուջեից հատկացված 30 մլն դրամերով, Փաշինյանը, փաստացի գնում է նրանց զոհված հարազատների արյունը։

Կրկին ուզում եմ նշել, որ այս փաստերի իսկությունը հաստատվում է ստորև նշված հղումներով։

Եկեք դիտարկենք իրադարձությունները հաջորդաբար։ 01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը գրում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվածները արագ վեր են ածվել բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ Ժամը 18:00-ի դրությամբ արդեն ցուցարարները, շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։ Կարևոր է ֆիքսել, որ այս զեկույցի մեջ հատուկ ֆիքսած է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա, այնինչ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ նա տնային կալանքի տակ է։ Ավելին, այնտեղ ներկայացված է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ, երաշխավորելով թույլտվությունը՝ անցկացնելու ցանկացած այլ հանրահավաք, այդ մարզադաշտի տարածքում (հղում N1՝ ստորև)։

Այ այստեղ տեղի է ունենում ամենասարսափելին՝ թավշյա բանսարկու Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, դեռ այն ժամանակ վարպետացած բանսարկության և կեղծ լուրեր տարածելու մեջ, կապվում են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշում են, որ ոստիկանը ծեծելով սպանել է տարեց մարդուն։

Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն, ինչը հետագայում չի հաստատվել (հղում N1՝ ստորև)։

Պատկերացնում եք հավանաբար թե այս լուրը ինչ մեծ հուզում կառաջացներ հավաքված ժողովրդի մոտ և ինչ ագրեսիվ արտահայտումների կբերեր։ Ի ապացույց սրա, Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ (հղում N2՝ ստորև)։

Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել և դրդել ցուցարարներին ոստիկանների հետ գնալ կոշտ բախումների (հղում N3՝ ստորև)։

Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները (հղում N4՝ ստորև)։

Փաստացի, Մարտի 1-ի դեպքերի և անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, ում համար և ում հավատալով ժողովուրդը դուրս եկավ պայքարի և ով խաբեց ժողովրդին ու թաքնվեց իր տանը՝ մինչ մարդիկ էին զոհվում իր համար, Նիկոլ Փաշինանը, ով ամեն գնով փորձում էր ալ իշխանության և հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով, որ կարող են լինել զոհեր և թաքնվելով անկեղծ մղումներ ունեցող և հավատով լցված ժողովրդի թիկունքում, հանգիստ խղճով զոհաբերելով ժողովրդին իր՝ շահադիտական նպատակների համար։

Այստեղ շատ կարևոր է Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի դերակատարումը, ում տարածած սուտ տեղեկությունները հենց եղան դրդապատճառ, որ բախումները տեղի ունենան։ Այս մարդիկ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ չեն դավաճանում իրենց մոտեցումներին և հանգիստ խղճով շարունակում են սուտ տեղեկությունների տարածումը և իրենց պրովոկատիվ մոտեցումներով ամեն կերպ աջակցում են Մարտի 1-ի դեպքերի՝ իրենց հորինած տարբերակը կյանքի կոչելուն։

Հիմա ուղղակի եկեք նայենք թե ինչ է տեղի ունենում այսօրվա իրականությունում՝ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար և սա բնական է։ Այլապես այս տանդեմը պետք է պատասխան տա Մարտի 1-ի իրադարձությունների մասով և արդար պատասխանատվությունից միակ տարբերակը՝ այլ մեղավոր նշանակելն է։

Արդա՞ր է ժողովուրդ։ Արդարությունը նշանակովի է լինու՞մ։ Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, և տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը, Ձեր արյան գնով վճարած հարկերի հաշվին վայելելու են իրենց կյանքը։

Այո, մարդը խաբվում է երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքի ջեռուցման համակարգի սարքերը գողանալու դեպքը բացահայտվել է Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ժամանել է Հայաստան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք, անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ «Բարգավաճ Հայաստանը» վարկերի թեմայով լսումներ կկազմակերպի (տեսանյութ) Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ (տեսանյութ) Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (լուսանկարներ) Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կարճ ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել բոլորին. Արմեն Աշոտյան Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ավելացում է նկատվում Ոստիկանները հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը. Shamshyan.com Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. Սահմանադրական դատարանը հերքում է տարածել Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ. Արա Գալոյան Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 4 մեքենա (լուսանկարներ)․ Shamshyan.com Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան «Ռա՞զվե»․ Ռուսաստանի դեսպանի խորհրդավոր պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ Shamshyan.com 244 վարակման և 2 մահվան նոր դեպք Հայաստանում․ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 46910-ի Աննան՝ ավտոմատը ձեռը, ուզում էր ասել՝ ես իմ ամուսնուն պաշտպանելու եմ․ Իսրայել Հակոբկոխյան․ Hraparak.am Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է (լուսանկարներ)․ Shamshyan.com Կառավարվող անբարոյականության ասպետը․ 168․am Արոնյանը Saint Louis-ի բլից մրցաշարի առաջին շրջանից հետո դեռևս 6-րդն է Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը. «Փաստինֆո» Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա «Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում (տեսանյութ) «Ժողովուրդ»․ Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին «Հրապարակ». Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ «Ժողովուրդ». Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն Կոսովոյի նախագահը պարգեւատրել է Թրամփին Սերբիայի հետ համաձայնագրի համար Կառավարությունից դեռ չեն արձագանքել ուսանողների պահանջին Լսելով իրեն՝ կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է․ Արա Վարդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը Կառավարության երկակի ստանդարտները. ժողովրդի համար փող չկա, բայց 200 մլն կա սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար ԲԷՑ-ի ղեկավարները 600-900 հազար դրամ աշխատավարձ են ստանում, աշխատակիցներին էլ կրճատում են՝ առանց հիմնավորման. ահազանգ Տրվեց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության մեկնարկը (տեսանյութ) Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է (տեսանյութ) Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, նրա նախարարները փորձում են երկրում իրականացնել ինչ-որ մեկի ծրագրերը. Գեղամ Նազարյան (տեսանյութ) ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են․ Գագիկ Ծառուկյան Մշակողը հայտնել է COVID-19-ի դեմ նոր ռուսական դեղի մանրածախ գինը «Զվարթնոց» արգելոց-թանգարանը մինչեւ սեպտեմբերի 22-ը փակ կլինի Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում հանրային տրամադրություններին․ Այլընտրանքային նախագծեր խումբ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Yerevan.Today Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում». մի դիմումի ոդիսական․ 168․am Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես. Արմեն Աշոտյան Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ. Ռոբերտ Քոչարյան Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար դիմել է 13 թեկնածու «Դոկտոր մահն» եկել ա գործի արդեն. Հռիփսիմե Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանի մասին Հարուստ երկրների խումբն արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը հետաձգվեց Կառավարչական ապարատի սնանկության արդյունքում ունենք 1200 մահ. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Այսուհետ «Մարտի 1»-ը Հայաստանի սև էջերից է՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերին. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Իշխանական պատգամավորները կաբինետում նստած ասում են սով չկա Հայաստանում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանն, ըստ էության, լեգիտիմացնում է սխալները, սխալվելը, ցանկացած էշություն. Զաքար Խոջաբաղյան ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. Shamshyan.com