«Ռոմա»-ն արտագնա խաղում հաղթեց «Ջենովա»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Զենովա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ն հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց 1:3 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի ընկան Անդերը և Ջեկոն, «Ջենովա»-ի կազմում ինքնագոլ խփեց Բիրասկին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցարային աղյուսակում 4-րդ տեղում է և ունի 38 միավոր: