Հաղթանակ թաղամասի շենքերից մեկից ծուխ է բարձրացել. «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 07:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասի թիվ 113 դպրոցի մոտակայքում գտնվող շենքից ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու եւ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են):
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի թիվ 7ա հասցեում գործող փայտածուխի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:49-ին, մարվել՝ 07:56-ին:
Այրվել են մոտ 3 խմ պլաստմասսե արկղեր: