Ռուբլին վստահ քայլերով աճում է. արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ հունվարի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477 դրամ նվազագույն և 478.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 480.50 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 523 դրամ նվազագույն և 531 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 535 դրամ նվազագույն և 539 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.30 դրամ նվազագույն և 7.78 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.85 դրամ նվազագույն և 7.99 դրամ առավելագույն փոխարժեքով: