Մամուլում տեղ գտած սխալմունքը որոշ մարդիկ օգտագործում են սեփական անձի ինքնագովազդի համար
Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած սխալմունքներն ու վրիպակները մարդիկ հաճախ օգտագործում են սեփական անվան շրջանառության և ինքնագովազդի համար: Եվ այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման ստորագրահավաքին միացած Մերի Հակոբյանը իրականում ստորագրել է այդ հայտարարության տակ: Սակայն այստեղ հստակ պետք է նշել, որ խոսքը մեր սերիալային աշխարհում հայտնի Մերի Հակոբյանը չէ:
Լրատվականներից մեկը կապ էր հաստատել սևահեր գեղեցկուհու հետ, որտեղ վերջինս նշել էր, որ նա կապ չունի այդ հայտարարության հետ: Պետք է նշել, որ Հայաստանում Մերի Հակոբյան անուն ազգանունով կան առնվազն երկու դերասանուհիներ: Հայտարարությանը միացած դերասանուհի Մերի Հակոբյանը լուսանկարում ձախից է, իսկ այն Մերին, ով հերքել է այդ տեղեկությունը՝ աջից: Այն որ այս մանիպուլացիաները զուտ նեղ անձնական շահերի սպասարկման և հասարակությանը մանիպուլացնելու համար է, դա փաստ է, քանի որ ՀՀ երգարվեստում մեր 5 Արսեն Գրիգորյաններից, եթե որևէ մեկը ստորագրեր այդ հայտարարության տակ, համոզված կարող էինք նշել, որ որոշ տեղեկատվության աղբյուրներ կնշեին, որ մնացած 4 Արսեն Գրիգորյանները չեն ստորագրել և հետևաբար հերքել են տեղեկությունները այն մասին, որ իրենք որևէ կապ ունեն այդ հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվական տարբեր աղբյուրները տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման ստրագրահավաքին միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանք են՝ երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Լուսինե Պողոսյանը, Վարդուհի Դավթյանը, դերասանուհիներ Անահիտ Մութաֆյանը, Քնարիկ Շուշանյանը, Մերի Հակոբյանը եւ պրոդյուսեր Վալերի Սահարյանը: