Էս թվերը քթերներիցդ գալու ա, էս թվերն ու ՀՀ 700.000 աղքատ բնակիչների սոված երեխաների պատկերները ձեզ մինչև գաղութներ ուղեկցելու են. Նարեկ Սամսոնյան
AntiFake նախաձեռնության հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չամադաններով փողեր էին տանում Բաղրամյան 26» Նիկոլ Փաշինյան 2018թ. մայիս
#վենդետա_լինելու_ա
#չեք_պլստալու
Ուրեմն 2018 թվականի մայիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր «ժողովրդի վարչապետ» (կարդալ` զավթում էր իշխանությունը), ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ժամանակին գործարարները «չամադաններով փողեր են տարել Բ26»: Դրանից հետո Փաշինյանը նույն այդ հայտարարությունը մի քանի տարբեր առիթներով պնդեց և հաստատեց, բայց այդպես էլ ոչ ոք դրա համար պատասխան չտվեց ու ստորև դրված նկարի թվերը կարդալով կհասկանաք թե ինչու:
Ուրեմն, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, որն իր երազում անգամ չէր կարող պատկերացնել 100 միլիոն դրամը, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ 4 անգամ խոշոր չափի փոխանցումներ է արել (ամենայն հավանականությամբ էն չամադանների փողերից) «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին:
Այսպես ուրեմն.
-27.11.2018-ին ՔՊԿ-ն «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին է փոխանցել` 20.000.000 ՀՀ դրամ (41.500 ԱՄՆ դոլար),
-30.11.2018-ին կրկին 20.000.000 դրամ
-6.12.2018-ին 15.000.000 դրամ (31.200 ԱՄՆ դոլար)
-7.12.2018-ին 45.000.000 դրամ (շուրջ 95.000 ԱՄՆ դոլար):
Ընդհանուր առմամբ ՔՊ կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100.000.000 դրամ, որը համարժեք է 210 հազար ԱՄՆ դոլարի: Հիմա Փաշինյանի նման ասեմ. բա կոռուպցիան պոզով ու պոչով ա՞ լինում: Բա հիմա ոնց հասկանանք էս, ո՞ր չամադանի փողերն են պարոն Վարչապետ, թե՞ ստեղ էլ ա պետական ապառատը սաբոտաժ արել ու ԵՆԹԱԴՐԵՆՔ Սուքիասյանն ու Սամվել Ալեքսանյանն են (կամ օգնական Արմանը) «գրեֆ» արել:
Էս թվերը քթերներիցդ գալու ա, էս թվերն ու ՀՀ 700.000 աղքատ բնակիչների սոված երեխաների պատկերները ձեզ մինչև գաղութներ ուղեկցելու են. չկասկածեք պարոն` Հռոմի Պապ, Հիսուս, Թագավոր ու մնացած կոռուպցիոնեռներ: Բոլորդ անձ առ անձ պատասխան եք տալու էս թվերի համար ու ժողովրդին եք պատասխան տալու:
Հ.Գ. Վաղն էս թեմայով ավելի հետաքրքիր բացահայտումներ եմ անելու մամուլով, իսկ մինչ այդ վայելեք մորթապաշտների հարյուր հազարավոր դոլարների ծախսերը: