Դատաիրավական համակարգը էլի կզեց Նիկոլի առաջ
Փաստ է, որ Նիկոլն իր իշխանության հետ միասին, ի սկզբանե դատական կեղծ գործեր հարուցելով, փորձում էր բավարարել սեփական ամբիցիաներն ու վաղեմի վրեժի ծարավը: Նորություն չէ, որ 1.5 տարուց ավել է, ինչ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի կալանավորված է: Դա արվում է իշխանության կողմից՝ դատարանների վրա գործադրված բիրտ ճնշումների շնորհիվ: Սա է պատճառը, որ դատավորներից շատերը կամ վախենում են հակառակվել իշխանությանը՝ մտնելով նրանց հետ ապօրինի խաղի մեջ, կամ էլ ուղղակի ինքնաբացարկի մեթոդին են դիմում:
Այս անգամ այդ մեթոդին դիմեց վերաքննիչ դատարանի դատավորը, ինչը երկրում հաստատաված վախի մթնոլորտի ակնհայտ ցուցիչն էր: Սա միանգամայն ապացուցում է, որ 2-րդ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Պարզապես խայտառակություն է բավարարել նման կարգի ինքնաբացարկի միջնորդությունը: Այսպիսով, կարող ենք փաստել, որ մեր երկրի դատաիրավական համակարգը ևս մեկ անգամ խայտառակվեց Նիկոլի ցանկությունների պատճառով, քանի որ պարզից էլ պարզ է, թե նման գործերի գլխում ով է կանգնած: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած ապօրինության միայն թե հասնի իր նպատակին՝ այդ կերպ ոտնահարելով երկրի իրավական համակարգը և խաղալով պետության համբավի հետ: