Սորոսականները հասկանում են, որ Վ. Բալասանյանի ընտրվելն իրենց վախճանն է Արցախում. Գ. Իսագուլյան (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը ուրանում է իր բոլոր նախկին ասածներն ու արածները: Հանկարծ պատկերացնո՞ւմ եք նման մարդը դառնա երկրի նախագահ: Չի բացառվում, որ ինչ-որ ճնշումների տակ հանկարծ որոշեն, որ Արցախը պետք է ավտոնոմ լինի Ադրբեջանի կազմում: Հավատացեք Արայիկը նույն ձևով Մեհրիբան Ալիևային և եթե այդ ժամանակ Իլհամ Ալիևը մնա, նրանց է գովալու: Սա վտանգավոր բան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների մասին: Իսագուլյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը գովել է Հայաստանի ամեն հաջորդ ղեկավարին՝ սկսած Ռ. Քոչարյանից մինչև Նիկոլ Փաշինյան:
Մասիս Մայիլյանի մասին խոսելիս Իսագուլյանը նշեց, որ խնդիրների մոտեցման Մայիլյանի ձևը կամ նրա՝ դրսի ուժերի հետ դեռևս չբացահայտված փոխհարաբերությունները , շատ մեծ վտանգ են առաջացնում:
«Ստացվում է, որ միակ մարդը, ով անկախ է, ով կարողանում է անկախ մտածել ու իր կյանքով էլ ապացուցել է, որ Արցախը պետք է հանդես գա որպես սուբյեկտ, Վիտալի Բալասանյանն է: Հայաստանի սորոսականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որ հանկարծ Բալասանյանը չընտրվի, քանի որ հասկանում են, որ այդ մարդու ընտրվելը նրանց վախճանն է»: