Նոր Զելանդիայում սկսվել Է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի պետական գեոդեզիական ծառայությունը:
Ինչպես գրում Է New Zealand Herald հրատարակությունը, կղզում ենթադրաբար 20 մարդ Է եղել ժայթքման պահին: Փրկարարները կարծում են, որ նրանցից ոմանք վնասվածքներ են ստացել: Այս պահին վթարային ծառայությունների ուղղաթիռներ եւ շտապ օգնության բրիգադներ են ուղարկվել կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցի ափից 48 կիլոմետր հեռավորության վրա: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին - 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: