Երևան, 22.Սեպտեմբերի.2020, 00:00
3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (լուսանկարներ) Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. Սահմանադրական դատարանը հերքում է տարածել 244 վարակման և 2 մահվան նոր դեպք Հայաստանում․ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 46910-ի Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ. Ռոբերտ Քոչարյան Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար. ԱԱԾ

Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝ 2003 թվականին նախագահ Ռ. Քոչարյանը։ 

«Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում... սոցիալական արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ», - Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019:

«Աղետի գոտին պետք է վերափոխվի եւ դառնա զարգացման գոտի...» - Ռ. Քոչարյան, 2003 թ.:

Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից հետո, նույն ձեւակերպումն է դարձյալ դառնում ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։

1988-ից մինչ այսօր ամենատարածված ձեւակերպումը հետեւյալն է. պետությունը ոչինչ չարեց, պետությունն աղետի գոտին մոռացավ, մարդկանց թողեց մենակ և այլն։ Սա մոտ 30 տարի ասել են թե՛ քաղաքական եւ հասարակական դեմքերը, թե՛ մամուլը, թե՛ մտավորականությունը, թե բանից անտեղյակները։ Այստեղ իսկապես կա հիմնարար աղետի գործոն, եւ այն միայն աղետի գոտուն չէ, որ առնչվում է։

Պետությունը՝ ՀՀ բոլոր կառավարությունները, աղետի գոտում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր, լուծել բազմաթիվ սուր խնդիրներ։ Մեր պետությունը միաժամանակ պատերազմ է հաղթել եւ երկրի ավերված 1/3-ը վերականգնել։

Մենք ունենք պետության հատվածային ընկալում, որի մեղավորը 30 տարի շարունակ մեր կիսատ-պռատ վերնախավերն են եղել, որոնք հասարակ ժողովրդի մոտ պետության միասնական ընկալում չկարողացան սերմանել՝ միասնական խնդիրների համակարգով հանդերձ՝ աղետի գոտի, Արցախ, սահմանամերձ գոտի եւ այլն։ Մենք չկարողացանք ընկալել, որ աշխարհագրական բաժանումները նման խնդիրների դեպքում խիստ պայմանական են, որ դրանք բոլորը մեկ ամբողջ են, եւ մեկի անհաջողությունն ուղղակի մյուսի պարտությունն է, իսկ մի տեղ իսկական առաջընթացը, հաջողությունը՝ մյուսի հաղթանակը, պետության հաղթանակը։ Այս ընկալումը մեզ կդարձներ զարգացման գոտի։ Մյուս կարևոր խնդիրը ձեւակերպման տակ ռեալ աշխատանքը դնելն է։

Այսօր բանտում գտնվող Ռ, Քոչարյանն աղետի գոտու համար արել է, թերեւս, բոլորից շատ, բայց հիմա այդ մասին հիշել չի կարելի։ Ուրիշներն էլ են արել՝ պատերազմող երկրի երիտասարդ վարչապետ Բագրատյանն էլ, Ս. Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ։ Վստահ եմ՝ Փաշինյանն էլ կանի։

Ցավոք, այսօրվա Հայաստանի (նաև՝ երեկվա) մթնոլորտն այնպիսին է, որ ուրիշների արածը տեսնելը լավ տոն չէ, այսօր նախորդների արածի վրա կառուցելը չէ՛ զարգացումը, ուրիշի արածի մոռանալն է թրենդը, իսկ այսօր արվող ցանկացած բան, եթե անգամ կառուցվում է նախորդների աշխատանքի վրա կամ կրկնում նրանց արածը, աննախադեպ է եւ հեղափոխական։ Սա կոչվում է պետական մտածողության դեֆեկտ։ Ինչո՞ւ ենք մենք զարգացումը պատկերացնում միայն մե՛ր կետից սկսած։

Աղետի գոտում մենք ունեցել ենք փուլեր. սկսած 1988-ից մինչև այսօր եւ խորհրդային Հայաստանի իշխանություններից մինչեւ այսօր հսկայական գործ է արվել՝ ըստ տարբեր փուլերի տրամաբանության։
Իսկական հեղափոխական զարգացում է եղել երկրորդ նախագահի օրոք, եւ դրա մասին չպետք է վախենալ խոսել՝ գոնե այն պատճառով, որ Փաշինյանի եւ հաջորդների անելիքը եւ արվածը նկատվի, լինի ավելի լավը։

Տեղեկանք.

«Միայն Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրով Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվել է 9 եւ ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով: Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը՝ Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված եւ վերականգնված: Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 –ը՝ ուժեղացված եւ վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն: 

Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը եւ Շառլ Ազնավուրի հրապարակը: Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 եւ Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին:

Պետական եւ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ լուծվել են 4969 ընտանիքի բնակարանային խնդիրները, որոնցից 4126-ը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին։

1998-2006թթ․ընթացքում ավելի քան 20 հազար ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ՀՀ Շիրակի եւ լոռու մարզերում 2001-2004թթ․ իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման բաղադրիչի շրջանակներում 5914 ընտանիք ձեռք է բերել բնակարան։ 2005-2006 թվականներին նախաձեռնությունը շարունակվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, որի շրջանակներում լուծվեցին եւս 628 ընտանիքի բնակարանային խնդիրները։

2005-2006 թվականներին պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անավարտ շինարարության բնակելի տների ավարտման միջոցով լուծվել են 960 անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները»։

Այսպես կարելի է երկար շարունակել։ Հետո անցնել, թե ինչպես, պետության արածը տեսնելուց հետո, մասնավորը սկսեց ակտիվ ներդրումներ անել, եւ իսկական զարգացումը նոր թափ ստացավ։ Իհարկե, աղետի գոտում կան շատ չլուծված հարցեր, որոնք պետք է վաղուց լուծված լինեին, կամ այնպիսիք, որոնց լուծումը նույնիսկ այսօր չի երևում։ Սրանք նույնպես միասնական խնդիրներ են, եւ պետք է փորձել լայն նայել դրանց՝ լուծումներ գտնելու համար։

Իհարկե, 2003-ին եւ 2019-ին հնչած «զարգացում» ձևակերպումը չի կարող նույն բովանդակությունն ունենալ։ Այսօր նոր խնդիրներ պետք է դրվեն, նոր մոտեցումներ, նոր թանկ նախագծեր, որոնցից պետք չէ վախենալ։

Ի վերջո, զարգացումը միայն բնակարանը չէ. այն կյանքով լցված քաղաքներն ու գյուղերն են. աշխատատեղերը, թատրոնները, սրճարանները, համերգասրահները, դպրոցներն ու բուհերը, տուրիզմը եւ այլն։

Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ բավականին հետաքրքիր ծրագրեր էր սկսել։ 2020-ի բյուջեում եւ ծրագրերում կա՞ն դրանք, թե՞ այս հարցում էլ ենք զրո կետից սկսում։

Կան շատ հետաքրքիր նոր առաջարկներ՝ կառավարությունից դուրս գտնվող անձանցից. դրանք քննարկելո՞ւ ենք, թե՞ ժամանակը չէ դեռ, դրանք «մերը» չեն։

Գյումրին ունի զարգացման մեծ պոտենցիալ՝ իր օդանավակայանով։ Քննարկվու՞մ են Երևանից Գյումրիի օդանավակայան ուղիղ գնացքի հնարավորությունը, «Զվարթնոցը» բեռնաթափելու ծրագրերը, եւ արդյոք պե՞տք էր Ryanair-ը Զվարթնոց բերել, թե՞ գուցե միայն Գյումրի։ Քննարկո՞ւմ ենք Գյումրիի մարզադաշտը կարգի բերելու հարցը եւ հավաքականի որոշ խաղեր այնտեղ անցկացնելը, քննարկվու՞մ է Գյումրիում նոր համերգասրահի կառուցման հարցը եւ համաշխարհային բարձրորակ երաժշտություն եւ կատարողների Գյումրի բերելու հարցը եւ Երեւանից մարդկային հոսքեր ուղղելը։ Հեշտ է Երեւանի կենտրոնում Ֆիլհարմոնիայի շենքի վրա հովանավորի անուններ փոխելը՝ իշխանության կոնյուկտուրայից կախված, իսկ գուցե փորձենք դա անել Գյումրիո՞ւմ։

Կարո՞ղ ենք որեւէ հայտնի բրենդ բերել, ասենք, Սպիտակ։ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրությունը մի պահ կարծես դարձավ հայկական երազանք։ Բայց կան ուրիշ Քարդաշյաններ եւ ուրիշ տեսականի։ Կարեւորը խնդիրը դնելն է։

Ակնհայտ է, որ աղետի գոտու գյուղերի վերականգնումը հնարավոր է միայն ռեգիոնի քաղաքների վերականգնմանը համակցված, նոր տեսակի զարգացող ագլոմերացիաների տրամաբանության մեջ։ Ունե՞նք մշակված ծրագիր, թե՞ հիմա դրա ժամանակը չէ...

Ամփոփում

Երբեք չի կարելի ասել, թե պետությունը 31 տարում աղետի գոտւ համար բան չի արել։ Դա այդպես չէ, արել են բոլորը. այդ ընթացքում մեր փոքր պետությունը պատերազմ է հաղթել ու տնտեսություն վերականգնել։

Աշխարհի ամենատարօրինակ աղետի գոտին մերն է՝ ավերումից հետո այդքան Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն տվող, այդքան տաղանդավոր մարդ տվող հասարակությունը զարգացման ահռելի, աննկարագրելի պոտենցիալ ունի։ Պետության խնդիրն այդ պոտենցիալի ռեալիզացիայի ապահովումն է։

Աղետի գոտուց զարգացման գոտի անցումը մերը մտածողության մեջ է, եւ այն բյուջետային հատկացումներով չէ միայն ձևակերպվում։ Նոր մտածողություն է պետք, նոր նախագծեր, երկրում՝ նոր մթնոլորտ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գազ չի լինելու մի շարք բնակավայրերում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է 2 մարդ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու Եթե ԱԱԾ-ն խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» անձինք կարող են գտնված լինել ՌԴ ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 115-ով Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ Արգենտինայում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է Նիագարայի ջրվեժը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով (լուսանկարներ) «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է. բայց դատավորները վախենում են «Ժողովուրդ»․ «Ուշքի արի». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». Ուտոպիստը․ Նիկոլ Փաշինյանը, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են. դա համաձայնեցված է Լույս չի լինելու մայրաքաղաքում և 6 մարզում «Փաստ». Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ «Փաստ». «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է Եղանակը Հայաստանում Իշխանությունն իր ապազգային քայլերով բերել երկիրը հասցրել է անդունդի եզրին․ ազատամարտիկ. Yerevan.Today Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. Shamshyan.com Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Լույս չի լինի Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներում Փաշինյանն այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050-ի վերափոխմամբ. Աղասի Ենոքյան Աղոթատեղիներում կորոնավիրուսով վարակման ռիսկը 4 անգամ ավելի բարձր է, քան հասարակական տրանսպորտում. հետազոտություն Իլհամ Ալիևը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ Արտաքին գործերի նախարարը չի մեկնաբանում Ալիևի ասածը. Արա Վարդանյան Ալիևի հերթական մանիպուլյատիվ սադրանքը․ ինչո՞ւ է լռում Փաշինյանը. 168.am Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. Վանյանը հորդորեց COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը Ավաղ վարչապետ. Hraparak.am Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հրդեհ Մոլդովական փողոցում Արտակարգ դեպք Շիրակի մարզում. գերեզմանատանը հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկարներ). Shamshyan.com Ավտովթար Սյունիքի մարզում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ). Shamshyan.com Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները. մասնակցում են Հայաստանից զինծառայողներ Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» Վարակի դեմ պայքար ընդհանրապես չի տարվել, ո՛չ վարչապետն է մասնագետ, ո՛չ առողջապահության նախարարը. հարցախույզ (տեսանյութ) Beeline-ի օպտիկական մալուխները շինաշխատանքներից վնասվել են Բաբաջանյան Արմանի միջոցով «Հանուն հանրապետության» կուսակցություն են ստեղծում զուտ 2 նպատակ հետապնդելու համար. Գարեգին Պետրոսյան Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. հոգեբան. «Փաստինֆո» ՍԴ նախագահ կընտրեն 2 օրից. քանի՞ ձայն է անհրաժեշտ ՍԴ նախագահ դառնալու համար Facebook-ի ստեղծողը խոստովանել է, թե որ սմարթֆոններն են իրեն դուր գալիս Եթե երեխան հետս չլիներ, մոտենալու էի ու թքելու էի այս երկուսի դեմքին. Հասմիկ Մանուկյան Իսկ ո՞ւր է անմար կրակը 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի. Փաստինֆո Իրաքյան ուժայինները ԻՊ պարագլխի են վնասազերծել Ով որ նման բան է ասել, դավադիրը ինքն է. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են մոտ 2 տրլն դոլար Զոհրաբ Մնացականյանն Ալիևի հայտարարությունը չի մեկնաբանում՝ այն որակելով հուզական ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներ են շնորհվել Զգալիորեն ցրտելու է. եղանակի կանխատեսում Մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի շնորհավորանքը Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել՝ ինչպե՞ս ստացվեց՝ ՔԿ-ն գաղտնալսման գործով որոշ անձանց մեղադրանք չառաջադրեց. Արսեն Բաբայան Սպասվում են գազամատակարարման պլանային ընդհատումներ Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Թաթոյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 121-ով Պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Նոր Հայաստան» կոչված ֆենոմենի անհաջողությունը Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, Փաշինյանը, Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը մասնակցում են. Hraparak.am Բելառուսում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. ԱՆ Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Աբովյան Գիտեմ, որ ամենաեղկելի քայլերի ընդունակ եք, ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի․ Նաիրա Զոհրաբյան