Հայտնաբերվել են հետախուզվողներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալները իրացնելով Բայրոնի փողոցի բնակարաններից մակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 56-ամյա մի բնակչուհու, որը դեկտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության և ծեծի մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնամխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 23.15-ին Լոռու մարզի Նովոսենցովո գյուղից հայտնաբերվել և բաժին է բերման ենթարկվել Եղվարդ քաղաքի 30-ամյա մի բնակիչ, որը 2018թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 8-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Վարդենիսի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում հայտնաբերել և Վարդենիսի բաժին բերման են ենթարկել Լճաշեն գյուղի 32-ամյա մի բնակչի, որը դեկտեմբերի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ծեծի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ժամը 14.30-ին բաժին է ներկայացել Մարգարյան փողոցի 25-ամյա մի բանկիչ, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Մալաթիայի և Բազումի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ժամը 09.15-ին բաժին է ներկայացել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 40-ամյա մի բնակիչ որը նոյեմբերի 22-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դեկտեմբերի 6-ին Բագրատաշենի անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Արցախի 27-ամյա մի բնակիչ։ Նա 2015թ. ապրիլի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել հետախուզման մեջ գտնվող Սևանի 44-ամյա բնակիչը։ Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի՝ Կանխամտածված սնանկության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ ստորագրություն։