Երևան, 19.Սեպտեմբերի.2020, 00:00
Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ. Ռոբերտ Քոչարյան Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար. ԱԱԾ Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է. Արթուր Վանեցյան Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան»-ը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել Եվս 257 վարակման նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 46376-ի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ ընտրվեցին

Ռոբերտ Քոչարյանի տեղում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը. Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ուզում եմ գրառմանս սկզբից երկու հարց հղել՝

1. 2018 թվականի բռնի իշխանափոխությունից հետո արդյոք իրավական հաստատո՞ւմ է ստացել այն փաստը, որ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են և իրականում հաղթել էր Փաշինյանին ծնող-հայր, սակայն նրա իսկ կողմից, այժմ արդեն որպես «չարիք» պոպուլիստաբար հայտարարված Տեր-Պետրոսյանը։ Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է ՀՀ Սահմանադրությունը և ապօրինի է բանտարկված՝ պատանդ է։ Նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։

2. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդները արդյոք ապօրինի քայլե՞ր էին կատարում, որ նրանց նկատմամբ բռնի ու բիրտ ուժ կիրառվեց։ Եթե այո, ապա Մարտի 1-ի անկարգությունների մասնակիցները շատ ավելի սուր ու հակապետական բաներ էին անում, ու կրկին՝ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է բանտարկված և նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։

Երկու օր առաջ երիտասարդների նկատմամբ կիրառված ԲԻՐՏ ճնշումը և դրան հաջորդող վարչապետի խոսքը՝ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք» խիստ անհասկանալի դարձավ ինձ համար:

Ուզում եմ հասկանալ, թե ինչքան է այս ստախոս անձնավորությունը փորձելու քամի փչել ժողովրդի ականջներին։ Մի՞թե երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպում պահանջողները մեր երիտասարդները չէին։ ՀԱՆԴԻՊՈւՄ, այլ ոչ ԻՇԽԱՆԱՓՈԽՈւԹՅՈւՆ։

Հարցերը, այսօրվա աբսուրդի իրականության համար ավելի շատ հռետորական են, և ես չեմ ակնկալում պատասխաններ։ Ես ավելի շատ կցանկանայի, որ ինքներս մեզ պատասխանեինք և հետևություններ անեինք՝ ելնելով մեր պատասխաններից։

Եկեք մի փոքր ժամանակով հետ գնանք։
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չէին ընդունում ընտրությունների արդյունքները և, հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ անօրինաբար պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:

Փետրվարի 20-ից մինչ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, նրանք խաթարեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն ոստիկանությունը և կառավարությունը ոչ մի նման գործողություն չձեռնարկեց՝ ապօրինի պահանջով Երևան քաղաքի կենտրոնը պարալիզացրած մարդկանց նկատմամբ։ Ասեմ ավելին՝ այդ ընթացքում հնչում էին հեղաշրջման, բանակին՝ պետության դեմ հանելու և այլ հակապետական և հակահայկական կոչեր ու ելույթներ, այլ ոչ թե պահանջվում էր հանդիպում մի ինչ-որ ՍՈւՊԵՐՆԱԽԱՐԱՐԻԿԻ հետ։

Մարտի 1-ին, նախապես զգուշացնելով, կառավարությունը որոշեց դադար տալ այս անկարգություններին, ես վստահ ասում եմ, որ ժողովրդի և Երևանի քաղաքացիների մեծամասնությունը դա էր ցանկանում՝ հոգնել էին այդ անկարգություններից։ Ես հիշում եմ, որ Ազատության հրապարակում խփված վրանների տակից զենք և թմրանյութեր հայտնաբերեցին, ու ոչ հատուկենտ։ Ասեմ ավելին, միտինգավորները արդեն զինվում էին հեղաշրջում կազմակերպելու համար, և համոզված եմ, որ այն անարխիան, որ տիրում էր այն շրջանում, բերելու էր կործանման։ Միտինգավորներին «սնում էր» այն ժամանակներում նեղացած, իսկ այժմ սիրված գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով բոլորս ենք համոզված, որ Տեր-Պետրոսյանի ժամանակների և նրա ծնած օլիգարխ է։ Անկախ Հայաստանի առաջին թալանչիներից մեկը, ով Խորհրդային կարգերից հետո կատարեց երևի Հայաստանի պատմության մեջ եղած ամենամեծ «ժողովրդի թալանը»։

Իմիջիայլոց պետք է ասեմ, որ այդ օրերին, իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ։ Այն նույն 0 արժեք ներկայացնող քաղաքական ուժի, որի երիտասարդական թևի մոտ 40 անմեղ երիտասարդների ճնշեցին, մոտ 400 ոստիկան՝ վարչապետի հրամանով։

Ազատության հրապարակից Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ սկսեցին ակտիվ անկարգությունները՝ կոտրվեցին խաղաղ քաղաքացիների խանութների ապակիներ և թալանվեցին այդ խանութները, շուռ տրվեցին և այրվեցին մեքենաներ, Երևան քաղաքի գույք հանդիսացող տրոլեյբուսներ և ավտոբուսներ... Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց զինվել ինչով կարող են, խորհուրդ տալով սրել ամրաններ և ունենալ բենզինով լի շշեր։

Սկսվեց ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱՐԽԻԱ։ Պարալիզացվեց ամբողջ հանրապետությունը, որի բնակչությանը Փաշինյանը դեռևս այն ժամանակ բաժանեց «սևերի և սպիտակների»։

Հայաստանի քաղաքացիները թյուրիմացաբար չէին հասկանում նախագահի և կառավարության անգործության դրդապատճառները և չէին ընկալում ներողամտության աստիճանը։ Ժամ առ ժամ իրադարձություններն անկանխատեսելի զարգանում էին, իսկ Փաշինյանի մոլուցքը հասնում էր իր գագաթնակետին։ Նա արդեն իր երազած Քրիստոսի դերում էր, և պատրաստ էր հարյուրավոր զոհեր տալ, միայն թե հասներ իր շահադիտական նպատակներին։ Ֆիզիկական վնաս էին հասցնում ոստիկանների, Փաշինյանը ահռելի մեծ թշնամական լարվածություն էր գեներացրել անմեղ ժողովրդի մոտ։ Նա շարունակ խոսում էր հաղթանակի մասին՝ վերագրելով իր հաղթանակը ժողովրդին։ Իմիջիայլոց, այդ ողջ ընթացքում, որ Փաշինյանը կատարում էր հակապետական և հակաազգային գործողություններ, որի ընթացքում բառացիորեն, նա սպանեց...

Այո՛, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ 10 ՄԱՐԴ, իսկ այդ ընթացքում չարիք Տեր-Պետրոսյանը բարեհաջող թաքնված էր իր տանն ու ցինիկաբար թեյ էր խմում...

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չէր հասկանում, թե ինչո՞ւ Հանրապետության Նախագահը ոչ մի սուր բան չի ձեռնարկում այդ անարխիան վերացնելու համար։ Ինչպես այսօր հասկանում ենք երիտասարդների հետ կապված միջադեպից, երևի թե պետք էր անմիջապես՝ փետրվարի 20-ին արդեն, ամեն գնով ցրել Քաջ Նազարի և իր կնքահոր կազմակերպած միտինգը։

Այժմ որպես պատանդ արդեն մոտ 2 տարի բանտարկված է մի մարդ, ով ստիպված էր կարգ ու կանոն սահմանել «իր տանը», իսկ սադրիչը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ է և խոսում է կարգ ու կանոն սահմանելու մասին։ Մեր Քաջ Նազարին թվում է, որ մեղքը բարդելով դիմացինի վրա՝ կկարողանա խուսափել պատասխանատվությունից։ Միգուցե խնդիրը մեր երրորդ նախագահի թուլության և անսկզբունքայնության մեջ է, որ Փաշինյանին չդատեց ցմահ՝ մեղադրելով նրան Հայրենիքի դավաճանության մեջ։

Կներեք, կրկին երկար ստացվեց, սակայն այնքան ասելիք կա, այնքան ցավալի է, երբ ակնհայտ փաստերն աղավաղվում են և ներկայացվում այնպես, ինչպես հարմար է։

Շնորհակալ եմ, որ համբերատար գտնվեցիք և մինչև վերջ կարդացիք իմ այս երկար գրառումը։

P.S. Այս գրառումը կատարել եմ խոր հարգանք տածելով Մարտի 1-ի զոհերի և նրանց հարազատների նկատմամբ, սակայն տեղի ունեցած ողբերգությունը անթույլատրելի է շահարկել անմեղ մարդուն բանտարկելու և հանցագործին մեծարելու համար։

Կոսովոյի նախագահը պարգեւատրել է Թրամփին Սերբիայի հետ համաձայնագրի համար Կառավարությունից դեռ չեն արձագանքել ուսանողների պահանջին Լսելով իրեն՝ կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է․ Արա Վարդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը Կառավարության երկակի ստանդարտները. ժողովրդի համար փող չկա, բայց 200 մլն կա սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար ԲԷՑ-ի ղեկավարները 600-900 հազար դրամ աշխատավարձ են ստանում, աշխատակիցներին էլ կրճատում են՝ առանց հիմնավորման. ահազանգ Տրվեց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության մեկնարկը (տեսանյութ) Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է (տեսանյութ) Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, նրա նախարարները փորձում են երկրում իրականացնել ինչ-որ մեկի ծրագրերը. Գեղամ Նազարյան (տեսանյութ) ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են․ Գագիկ Ծառուկյան Մշակողը հայտնել է COVID-19-ի դեմ նոր ռուսական դեղի մանրածախ գինը «Զվարթնոց» արգելոց-թանգարանը մինչեւ սեպտեմբերի 22-ը փակ կլինի Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում հանրային տրամադրություններին․ Այլընտրանքային նախագծեր խումբ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Yerevan.Today Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում». մի դիմումի ոդիսական․ 168․am Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես. Արմեն Աշոտյան Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն Թուրքական գործոնը տարածաշրջանում հնարավոր է չեզոքացնել միայն Ռուսաստանի ներգրավվածությամբ. Ռոբերտ Քոչարյան Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար դիմել է 13 թեկնածու «Դոկտոր մահն» եկել ա գործի արդեն. Հռիփսիմե Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանի մասին Հարուստ երկրների խումբն արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը հետաձգվեց Կառավարչական ապարատի սնանկության արդյունքում ունենք 1200 մահ. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Այսուհետ «Մարտի 1»-ը Հայաստանի սև էջերից է՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերին. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Իշխանական պատգամավորները կաբինետում նստած ասում են սով չկա Հայաստանում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանն, ըստ էության, լեգիտիմացնում է սխալները, սխալվելը, ցանկացած էշություն. Զաքար Խոջաբաղյան ՊՆ-ն հորդորում է մինչև կարանտինի ավարտը չդիմել զորամասերում հարցազրույցների և նկարահանումների համար Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. Shamshyan.com Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման. Ստեփան Դանիելյան Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար. ԱԱԾ Եթե պետական բուժհաստատություններում նորմալ չեն հասկանում, թե կորոնավիրուսն ինչ է, ապա շուկայի առևտրականից դա գիտակցել պահանջելը լրիվ անիմաստ է. Կարեն Վրթանեսյան Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի. Կարեն Քոչարյանի բաց նամակը վարչապետին Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է՝ երկրները, որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան, առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել. Նունե Ներսիսյան (լուսանկարներ) Երևանում և 4 մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն «Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքները կդարձնի ամենօրյա Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին. ՀՅԴ-ական տնտեսագետ Փաշինյանը հոգեկան հիվա՞նդ է․ հարցը կրկին ակտուալ է. Politik.am Բողոքի ակցիա իրականացնող առեւտրականներին ընդունել են Փաշինյանի օգնականները. լինելու է վարչապետի պատասխանը Մոսկվայից դեպի Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում (լուսանկարներ). News.am Մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. չեն կարողանում սպառել բանջարեղենը Եթե ճիշտ եմ նկատել, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է և ավելի խայտառակ է, քան ես պատկերացնում էի. Հովհաննես Հարությունյան (լուսանկար) Մի շքեղ վիլայում, 11-12 երկրների դիվանագետներ հավաքված, մտավարժանքների մեջ էին, Արցախում պատերազմ էր. Ռոբերտ Քոչարյան Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Yerevan.Today Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում. Էլինար Վարդանյան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ Մշակութային հաստատություններում ևս դիմակի կրումը կլինի պարտադիր Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել Կորոնավիրուսից մահացածը 45-ամյա տղամարդ էր Մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը. «Ազգային օրակարգ» Ամասիայի առողջության կենտրոնում կոռուպցիոն չարևաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 239-ով Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները (ուղիղ) Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել Հանգստի, ուսման և այլ ծախսերի հայտարարագրում. ներդրվում է նոր գործիքակազմ Խեղճ գյուղացիքին ասում է՝ մի խմեք, մի ծխեք, բերեք բյուջեն լցրեք, ինքը 250 հազար դոլար տալիս է մենակ ինքնաթիռի նոր դիզայնի համար. Իրինա Դանիելյան Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 29-ամյա վարորդը մահացել է «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը «Ժողովուրդ». Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ «Հրապարակ». Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Իրատես». Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի «Իրատես». Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն «Ժողովուրդ». 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ