Երևան, 27.Հունվարի.2020, 00:00
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում Մահացել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը Երեկվա ասուլիսից ու գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան Հրայր Թովմասյանն ընթերցել է Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը. Ամրամ Մակինյան Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հուժկու երկրաշարժ Թուրքիայում. կա 19 զոհ և շուրջ 800 տուժած Գեղարքունիքի մարզում ՌԴ 6 հոգանոց արշավախումբը դեռևս չի գտնվել. փրկարարական աշխատանքները շարունակվում են

600 միլիոնի կորուստը բացահայտած անձին հեռացրել են հիմնադրամի կազմից․ 168․am

168.am-ը գրում է․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում շուրջ 600 մլն դրամի կորուստը բացահայտելուց հետո, կառույցի ներսում այդ բացահայտմանը հետամուտ լինելու փոխարեն՝ որոշել են մեկուսացնել այդ մասին աղմուկ բարձրացնողին, որպեսզի այլևս չխոսի և խայտառակ իրավիճակում չդնի օրվա իշխանություններին։

Օրեր առաջ, ծածուկ կերպով, անհասկանալի պայմաններում որոշում է կայացվել՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնել Մեսրոպ Մանուկյանին, ընդ որում՝ կասեցնելով նրա պաշտոնավարման 3 տարվա լեգիտիմ իրավունքը (ընտրված անդամն օժտված է 5 տարվա իրավունքով), ինչը հակասում է հիմնադրամի կանոնադրությանը։

Եվ ամենաուշագրավն այն է, որ Մեսրոպ Մանուկյանն իր աշխատանքը կորցնելու մասին տեղեկացավ մեզանից՝ 168.am-ից, զանգի միջոցով։ Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, հարցերի համար Մեսրոպ Մանուկյանը ժամանակ խնդրեց, մինչև որ իրավիճակին կծանոթանա և պարզաբանումներ կստանա խորհրդի կազմից։

Ասաց, որ լուրն անակնկալ էր իր համար, և հետևաբար՝ պատրաստ չէ դրդապատճառներից խոսել։ Նրան հայտնի չէր նաև, թե ինչ մեխանիզմ է գործի դրվել հիմնադրամից իրեն «վտարելու» գործընթացում, քանի որ դրա միակ հիմքը պետք է իր հրաժարականի տեքստը լիներ, ինչը չի եղել։

Ի դեպ, Մեսրոպ Մանուկյանը հաստատեց նաև մեր այն տեղեկությունը, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինքը փակ հանդիպում է ունեցել, և նրա հետ տետ-ա-տետ քննարկել է «Պետական գանձարանից՝ հիմնադրամ անհետացող փողերի թեման»։ Արդյունքի մասին և այլ մանրամասներ խոստացավ հրապարակել առաջիկա օրերին, երբ իրեն պարզ կդառնա, թե որքանով է իր բացահայտումների շղթան հանգեցրել իր դեմ արշավին, որից մեկը, փաստորեն, հիմնադրամից իրեն «վտարելը» եղավ։

Ընդգծենք, Մեսրոպ Մանուկյանն այս հիմնադրամի 9 անդամից բաղկացած կազմում որպես տնտեսագետ էր ներգրավված և միակն էր հանրային սեկտորից ներկայացված հատվածում։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ հանրային վերահսկողությունը գուցե թուլանա հիմնադրամում. դեպքերի հաջորդական զարգացումները հուշում են, որ այո, Մեսրոպ Մանուկյանի՝ հիմնադրամում լինելը ձեռնտու չէր իշխանություններին։

Ստացվում է՝ նրան հեռացնում են ֆինանսական հաշվետվությունների էպիկենտրոնից, որպեսզի տնտեսագետը, համալսարանական դասախոս և ԵԿՄ-ական երիտասարդն այլևս չտիրապետի իրավիճակին, թվերի իրական ցուցանիշ չհրապարակի և փաստի առաջ չկանգնեցնի վարչապետ Փաշինյանին, ով պարբերաբար հպարտանում է Նոր Հայաստանում 55.000-60.000 բացված նոր աշխատատեղերով, որոնք, փաստորեն, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։

Հիշեցնենք, ամեն անգամ վարչապետի կողմից հրապարակվող գրանցված աշխատուժի ցուցանիշից հետո Մեսրոպ Մանուկյանը հրապարակայնորեն պարզաբանումներ էր պահանջում Փաշինյանից, որն իրականությունը սուտ տվյալներով էր ներկայացնում, ինչպես նաև վերջինիս չճշտված թվեր տրամադրող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից։

Իսկ նման անհարմար իրավիճակներ Մեսրոպ Մանուկյանը պարբերաբար էր ստեղծում պետական պաշտոնյաների համար՝ ցույց տալով, որ առնվազն վարչապետին ուռճացված թվեր են մատուցվել ՊԵԿ-ից, որպեսզի նա այդ, մեղմ ասած, չճշտված ճոխ թվերով ինքնագովազդվի՝ աշխատատեղերի ստեղծման ֆոնին, հակառակ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունում ու ՊԵԿ-ում չարամտորեն թույլ են տրվում չարաշահումներ կամ բացթողումներ, և վարչապետն ունակ չէ տեր կանգնել անհետացող միլիոնավոր գումարներին։

Հիշեցնենք, մեր երկրում հրապարակվող աշխատատեղերի և հիմնադրամի պարտադիր 1000 դրամ վճարումների միջև հսկայական անհամապատասխանելիությունն արտահայտվում էր մինչև 56 հազար աշխատատեղով, այսինքն՝ այսքանը, ըստ Մեսրոպ Մանուկյանի, նկարած, սուտ թիվ է, հակառակ դեպքում ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը պարտավոր էին բացատություն տալ, թե ինչպես են կորչում ամեն ամիս հավաքագրման ենթակա հիմադրամի մինչև 56 մլն-ական դրամները, որոնց հանրագումարն այս պահի դրությամբ գերազանցում է 600 մլն դրամը։ Իսկ դա նշանակում է, որ հիմնադրամում պահվող գումարը, որ ամեն օր աշխատում է 9%-ով, 600 մլն դրամից բացի, ևս 56 մլն դրամ եկամուտ պիտի ապահովեր, ինչը չկա։ Նկատենք նաև, որ մինչ օրս պատկան մարմիններից չի հնչել հստակ հիմնավորող բացատրություն։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Կառավարության շենքի առաջ զոհվածների մայրերի ցույցի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ հարցնելով, թե արդյո՞ք վերջինս չի եղել գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը: «Եղել եմ» պատասխանը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն ավելացրել էր. «Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում, կամ մինչև 2018թ. ինչի՞ չեք վաճառել էն թրերը, ոսկիները, փողերը, ինչի՞ չեք վաճառել, հիմա ինձանից ի՞նչ եք ուզում»:

Ի պատասխան Փաշինյանի այս խոսքերի՝ Մեսրոպ Մանուկյանը, ով ժամանակին ԱԺ-ում գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր եղել, մամուլով պատասխանել էր Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «2008-ին, երբ ես դեռ չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին, դուք էիք հրապարակում նրա անունը վանկարկում և ծափահարում, երազում, որ նա միանա ձեզ»։

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը լրագրողներին գրիչներ նվիրեց Ես ասֆալտին փռող եմ, ես ասֆալտին փռվող չեմ․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ) Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանն էլ Հայաստանին. քննարկվում է սվոփ համակարգով ՀՀ-ին գազ տրամադրելու հարցը․ Armeniasputnik.am Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին. կեղծիքը բացահայտվել է Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին․ STOP. Նաիրա Զոհրաբյան Միջազգային ցուցանիշները ջրի երես են հանում Փաշինյանի հերթական ստերը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Ավագանու անդամի դեպքը պետք է ուսումնասիրի դատախազությունը․ Զոհրապ Եգանյան Սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը․ Էդմոն Մարուքյան Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին Իրանում ուղեւորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 80-ի, վիրուսը տարածվում է այլ երկրներում Ինչու երեխաներին մեծացնել հենց Հայաստանում. ռուս կինը 5 կարևոր պատճառ է նշում (լուսանկարներ)․ Armeniasputnika.am 3000$ 1կգ սև իկռա առնող վարչապետը․ Նարեկ Սամսոնյան Հրշեջ-փրկարարները մարել են 13 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Ձորաղբյուրում տուն է հրդեհվել. Բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Փաստորեն Նիկոլն իր գրիչը գցել է գետնին, Հրայրը նրան տվել է իրենը․ Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք. այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի Այսօր հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձն է․ մաեստրոն 81 տարեկան է Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա Որեւէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. Արման Թաթոյանը՝ Երևանի ավագանու անդամի գրառման մասին Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը. արտարժույթների փոխարժեքներն այսօր Փաստորեն հեղափոխություն էինք անում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները․ Հայկ Ա․ Մարտիրոսյան Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը. Դավիթ Խաժակյան Մահացել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Քոբի Բրայանթը «էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած տղամարդը կալանավորվել է Ծեծի արժեքը կազմել է տասը հազար դոլար. քանի գրիչ կարելի էր այդ գումարով գնել. Նարեկ Մանթաշյան «Շոկի մեջ եմ». Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը գրիչի մասին Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ, լուսանկարներ) Երեկվա ասուլիսից ու գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան Հրայր Թովմասյանն ընթերցել է Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը. Ամրամ Մակինյան Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է. Գագիկ Համբարյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները. հայրը և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com Մեկը չկա՞ր Կապանում՝ համոզեր Փաշինյանին, որ նման անհարիր, ցածր, ամոթալի գրառում չկատարի. Ռուբեն Մելիքյան Շարքային բեզաչոտնիկ` Վարչապետի մանդատով. Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ope Zafira-ն. կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց «անհամաչափ ուժեղ հակահարվածը» Չինաստանից կենդանական ծագման մթերքի ներմուծումը ՀՀ արգելվել է. ՍԱՏՄ Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը՝ սևերն ու սպիտակները. Ստեփան Դանիելյան Սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսականների մասին․ Երվանդ Վարոսյան «Տերմինատորների» խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև խորացել է․ Ռուբեն Մելիքյան Այգավանում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասնակիցների մեջ են դպրոցի ուսուցիչ և Արմաշի «ՋՕՄ»-ի պետը․ Shamshyan.com 100 փա՞ստ, թե՞ 100 սուտ. ինչի՞ մասին էր Փաշինյանի հերթական բեմադրությունը Քաղաքական ժամանաի ֆենոմենը. Գարեգին Պետրոսյան Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով Փաստորեն կեղծիքը սրա արյան մեջ է. Արսեն Բաբայանը՝ Արման Բաբաջանյանի մասին (լուսանկար) Համացանցում տարածվող նկարում ՍԴ նախագահը չէ. պատգամավոր Արման Բաբաջանյանը կեղծիք է տարածում (տեսանյութ). Antifake.am Ձերը սկեչ նայելն է, ոչ թե երկիր ղեկավարելը. Արա Վարդանյան Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված. Shamshyan.com Դա կոչվում է գլխապտույտ՝ «հաջողություններից». Yerevan.Today Մարդկային ճղճիմությունը կամ վարչապետ Փաշինյանի օրագիրը. Նարեկ Մանթաշյան Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր. Shamshyan.com Մինչև մեր երկրում բոլորը բոլորի «միսն են ուտում», տարածաշրջանում հասունանում է շատ վտանգավոր իրավիճակ. Արման Աբովյան Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում ՍԴ-ն իրավական համակարգի և իրավական անվտանգության աորտան է. անթույլատրելի է վերջինիս նկատմամբ էքսպերեմենտների կիրառումը. Ալեքսանդր Կոչուբաև Ինչու՞ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում. Գագիկ Համբարյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրդեհ Վանաձոր քաղաքում Փաշինյանի հերթական շատախոսալիսը. 7or.am Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանն ամայի տարածք էր մինչեւ 2018թ մայիսը․ Արտակ Զաքարյան Հայաստանը դառնալու է մեքենաների աղբակույտ, մարդիկ էլ մնալու են վարկերի տակ. ավտոներկրողներ (տեսանյութ) Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Արթուր Վանեցյան Հայաստանը դառնալու է մեքենաների աղբակույտ, մարդիկ էլ մնալու են վարկերի տակ. ավտոներկրողներ (տեսանյութ) Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հայտնեց. Yerevan.Today ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Երբ անգամ հիմարն է լռում, հնարավորություն ունի իմաստուն թվալու․ Գարեգին Պետրոսյան Կոռումպացված ռեժիմից ո՞ւմ հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը․ Գագիկ Համբարյան Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի ընտրությունները, ապա ինչպե՞ս էր Տեր–Պետրոսյանին աջակցում 2008–ի ընտրություններին, և մարտի 1-ին ղեկավարում փողոցային անկարգությունները. Ա. Թևանյան Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել «Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն». Փաշինյանը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չգնալու, բայց աշխատավարձ ստանալու մասին (տեսանյութ) «Բարսելոնայի» հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը. թիմերը համաձայնության են եկել Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը զիջման ենթակա չէ. Աշոտ Ղուլյանը արձագանքում է Փաշինյանին Օրինակ՝ Հունան Պողոսյա՞նն է ավելի շատ նախկին ռեժիմի ներկայացուցիչ, թե՞ Հրայր Թովմասյանը․ Բորիս Մուրազի