Երևան, 24.Հունվարի.2020, 00:00
«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ. Կրակոց արձակած անձը ձերբակալվել է Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն Անհայտ անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Կառավարության նիստը՝ ուղիղ Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը (ուղիղ) Հայաստանում կա սուր շնչառական վարակների աշխուժացում Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը

Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում. Անդրանիկ Թևանյան

այաստանում երկու խոշոր մոտեցում կա պետության ապագայի կառուցման ու անվտանգության հարցերում։

Քիրվայականներ VS ազգային–դեմոկրատներ

Մի ուղղությունը քիրվայական–պարտվողականն է, ըստ որի՝ քանի դեռ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել ու չեն բացվել սահմանները, մենք զարգացման ու լավ ապրելու հնարավորություն չենք ունենա։

Որպես լուծում առաջարկվում է Արցախի հարցում գնալ «փուլային» լուծման տարբերակով, այսինքն՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման նախաշեմին Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթի փիլիսոփայությամբ։ Իսկ դա նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Քիրվայականների համոզմամբ դա այն գինն է, որը պետք է վճարել խաղաղության ու Հայաստանը պահելու համար։

Ինչ մնում է հայ–թուրքական հարաբերություններին, ապա քիրվայականներն առաջարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չդնել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։

Ամփոփենք. քիրվայական կոդի կրողներն առաջարկում են Արցախի հանձնման ու Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության գնով հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին ու ազատ առևտրին։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մեր երկրի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում ու Անկարայում։ Քանզի իրենցից է կախված լինելու մեր ապագան. կուզեն սահմանը կբացեն, չեն ուզի՝ չեն բացի։

Ի դեպ, քիրվայականությունը ոչ թե դավաճանական, այլ հիվանդ մտածողության կոդ է։ Պետականազուրկ հարյուրամյակների հետևանք։ Սա իրականում պատերազմի ու պարտության, ես կասեի՝ կապիտուլյացիայի տանող մտածողություն է։

Այդ մտածողությունը մերժվեց Արցախյան պատերազմի տարիներին, մերժվեց 1998–ին, բայց ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում՝ ողբերգության ու ավերածությունների, հետընթացի ու հանրային պառակտման պատճառ դառնալով։

Ու քանի դեռ քիրվայականությունը արմատախիլ չի արվել մեր պետական ու քաղաքական կյանքից, բազմաթիվ աղետներ է բերելու։

Ապագայի կերտման ու անվտանգության ապահովման մյուս ուղղությունն ազգային–դեմոկրատականն է։

Այս մոտեցմանը քիրվայականները տվել են «Պատերազմի» կուսակցություն անվանումը, բայց իրականում սա խաղաղություն և կայուն զարգացում ապահովող գիծ է։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում ազգային–դեմոկրատները առաջնային են համարում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն Ադրբեջանի կազմից դուրս և հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչումը։

Հայ–թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն դա չի նշանակում, որ ցեղասպանության հարցը պետք է դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն ի հիշատակ մեր սպանված նախնիների, այլ նաև մեր այսօրվա ու վաղվա սերնդի համար է արվում։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ազգային–դեմոկրատական գծի կողմնակիցները համոզված են, որ մեր ներքին խնդիրների վրա արտաքին մարտահրավերներն ազդում են, բայց այդ խնդիրների լուծման ուղին մեր միակողմանի զիջումներով չպետք է լինի։ Արցախը զիջելու գնով «Սերգո ջանին», կամ ավելի մոդայիկ լեզվով ասած՝ «անգրագետ Պողոսին» լավ ապրեցնելու տարբերակը մոլորություն է։ Դավաճանության հասնող մոլորություն։

Արտաքին մարտահրավերներն ի՞նչ կապ ունեն ոչ արդյունավետ տնտեսական հարաբերությունների, բռնաբարված ընտրական համակարգի, չկայացած քաղաքական դաշտի, մարդու իրավունքների ոտնահարման և այլ բացասական երևույթների հետ։

Մարտահրավերներից ամեն գնով ձերբազատվելու, սեփական հաղթանակից փախչելու և արտաքին կողմնորոշումներով ներքին կյանքը բարելավելու ճանապարհը վտանգավոր է ու լի կորուստներով (Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են)։

Քիրվայականները բեռ են համարում Արցախը, իսկ ազգային–դեմոկրատական կոդի կրողները համոզված են, որ այդ բեռից ամեն գնով ազատվելու ցանկությունը կարող է պետականակործան արդյունքի բերել։ Արցախը մեր անվտանգության անքակտելի մաս է և չի կարող բեռ համարվել։

Քիրվայականները մահվան, իսկ ազգային–դեմոկրատները՝ կյանքի հայեցակարգով են առաջնորդվում։

Քիրվայականները հոռետես են ու պարտվողական։ Ազգային–դեմոկրատները՝ լավատես ու արժանապատիվ խաղաղության կողմնակից։

Քիրվայականները խաղաղություն են մուրում, իսկ ազգային–դեմոկրատները՝ խաղաղություն պարտադրում՝ ներքին ու արտաքին արդյունավետ քաղաքականություն առաջարկելով։

Որտե՞ղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը

Գործող վարչապետը քիրվայական միջավայրի ծնունդ է։ Որպես լրագրող ու որպես քաղաքական գործիչ նա պաշտպանել է «սերգոջանային» գիծը և կռիվ տվել ազգային կոդի դեմ։

Բայց չնայած այդ ամենին՝ չի կարելի պնդել, որ Փաշինյանը հավատավոր քիրվայական է և դոկտրինյոր։ Նա պոպուլիստ է, այսինքն՝ չունի կայուն արժեհամակարգ, սկզբունքներ ու կոդեր։

Փաշինյանը մի օր կարող է հայտարարել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հաջորդ օրը շտապել բավարարելու «... նաև Ադրբեջանի ժողովրդին»։ Նա ծովից ծով Հայաստանից մինչև լճից լիճ Հայաստանի կողմնակից է. նայած, թե տվյալ դեպքում որ լսարանի համար է խոսում։

Փաշինյանը նման է ռուսական փետրվարյան հեղափոխության առաջնորդներից Կերենսկուն, որը կարճ ժամանակով դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը։

Կերենսկին էլ էր պոպուլիստ, հռետոր, դատարկ, կայուն պատկերացումներից ու սկզբունքներից զուրկ, պետության զարգացման ռազմավարություն չունեցող և անցողիկ։

Փաշինյանը պատերազմի ու խաղաղության արանքում է։ Չունի մեր երկրի անվտանգության համակարգի ապահովման մակրոհայեցակարգ և զարգացման ռազմավարություն։ Իսկ դա մեծ շռայլություն է մեր երկրի համար և կարող է թանկ նստել բոլորիս վրա։ Մեր տարածաշրջանում հնարավոր չէ «լայվով», «սելֆիով» ու պոպուլիզմով երկար դիմանալ։

Հայաստանն ազգային–դեմոկրատական ուժի գերակայության, նոր որակի կառավարման ու նոր առաջնորդության կարիք ունի։

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Ինչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու մասին. Հրանտ Բագրատյան Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. Shamshyan.com Մաշտոցի պողոտայում այրվում է ավտոմեքենա Ինչպես աշխատել ենք Էրեբունի պլազայում, այդպես էլ շարունակելու ենք․ Արամ Վարդևանյան Փաստորեն 1 տարին չբավարարեց, որպեզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները․ Արսեն Բաբայան Նոր վտանգ դպրոցականների շրջանում Oգտվելով մուտքի դռան բանալին վրան լինելու հանգամանքից` մտել են իր տուն և փող հափշտակել Լավ, ինչքա՞ն կարելի է դիմացինին ոչխարի տեղ դնել. 7or.am Նիկոլ Փաշինյանի աջակիցը զինված պատանդ է պահել Երևանի կենտրոնում․ Նարեկ Սամսոնյան Մեղրիում տան տանիք է այրվել ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են կանխել Ո՞ր ժողովրդի անունից է խոսում Փաշինյանի թիմը, եթե ժողովուրդը բողոքի ցույցեր է անում. Yerevan.Today Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա»-ում Անպատժելիության մթնոլորտը հասել է գագաթնակետին. կրակոցներ Երևանի կենտրոնում Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայրը․ Արփինե Հովհաննիսյան «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ. Կրակոց արձակած անձը ձերբակալվել է Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը. Նաիրա Զոհրաբյան Բնակարանից գողացել է ոսկյա զարդեր, ատրճանակ, ապա փախցրել տանտիրոջ «Տոյոտան» ու այրել. դեպքից 5 ամիս անց գողին գտել են Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է «Էրեբունի պլազա»-ում կրակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Ահարոնյան ՄԻՊ-ը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Եթե մեզ հետ կրակոցների միջադեպն առնչվում է, և՛ կմեկնաբանենք, և՛ հայտարարություն կտարածենք. Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ) Բացառիկ տեսանյութ․ ինչպես է զինված անձը մտել «Էրեբունի պլազա» Հանրությունը պարտավոր է տեղյակ լինել՝ ով է իր շահերը սպասարկում Հանրային խորհրդում. շուտով քրեաիրավական պրոցես կսկսվի. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Ինչպես են ենթադրյալ կասկածյալին նստեցնում ոստիկանության ներկայացուցչական մեքենա ու հեռանում (տեսանյութ) Քո մի մատ երեխեքը չե՞ն կարդում վիրտուալ բանակիդ հայհոյանքը. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՌԴ վարչապետը Տիգրան Սարգսյանին պարգևատրել Է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով Պարո՛ն վարչապետ, թող Ձեր արդարությունը մի անգամ էլ ինձ համար վերականգնվի. առևանգված որդու մայր (տեսանյութ) Երեխան գոռաց՝ մամ, հետո խշշոց լսվեց, և կապն ընդհատվեց. զանգեցին և ասացին՝ Ձեր երեխան ինքնասպան է եղել (տեսանյութ) ԱԺ-ն քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է Ստյոպա Սաֆարյանի տարօրինակ արկածները 2008թ. մարտի 1-ին. Top-news.am «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն Նախնական տեղեկություններով՝ զինված անձը «Էրեբունի պլազա»-ում պատանդ է պահում Գյումրիում և Ախուրյանում կստեղծվեն փրկարարական նոր ջոկատներ Անհայտ անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Կասկածելի թվերի ներկայացումից հետո վարչապետը գնաց ԱԺ և սպառնաց, որ հաջորդ տարի կրկնակի շատ է ծախսելու Նոր տարուն. Անդրանիկ Թևանյան Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում դեսպանություն բացելու դիմումը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Կառավարությունն արտոնություն տրամադրեց կաթնամթերքի արտադրության ներդրումային ծրագրին Օբամեյանգը կարող է միանալ «Բարսելոնա»-ին CDI-ի նախազգուշացումը ՀՀ իշխանություններին Արթուր Դավթյանն ու Սասուն Խաչատրյանը պատասխան են տալու. Վերաքննիչը անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը (տեսանյութ) Այս մարդը ոչ միայն իրավունք չունի ղեկավարել Հանրային խորհուրդը, այլև պետք է հայտնվի ազատազրկման հիմնարկում և պատասխանատվություն կրի իր գործունեության համար. Ն. Մանթաշյանը՝ Ս. Սաֆարյանի մասին Ծննդատների վերաբերյալ, այն էլ՝ սահմանամերձ գոտիներում, պետք է լինել կառուցողական. բավական է եղածը քանդել. Նունե Ներսիսյան Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Այս իշխանությունները շատ կարճ ժամանակում հասցրին այն օրին, որ մնացել են միմիայն մեկուսարանները. Արգիշտի Կիվիրյան Արարատ Միրզոյանը անաչառ արբիտր չէ, չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը․ Էդմոն Մարուքյան Փաշինյա՞նն է հրահրել Մարտի 1-ի բախումները. ԱՄՆ դեսպանատունը չի հերքել Wikileaks-ի տվյալները ԱԺ-ում թեժ բանավեճ է ընթանում Դաժան սպանություն Տավուշի մարզում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն. Shamshyan.com Լրագրողներն այլևս չեն օգտվի կառավարության ճաշարանից Կառավարության նիստը՝ ուղիղ Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան Օմբուդսմենը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների, այնպես էլ մեղադրյալի հոր բողոքների հարցերով Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել ավիաաղետի հետեւանքով Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը (ուղիղ) «Հրապարակ». «Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել». Փաշինյանը «Նավակ ճոճողին» պաշտոն է խոստացել Toyota-ն հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա. ո՞րն է խնդիրը Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան 30 մետր սահել է ձորը. 5 վիրավորներից 4-ը կանայք ու աղջիկներ են «Ժողովուրդ». Վրեժխնդրությո՞ւն. հանցագործների ձեռքը հասել է դատարաններին Ռուսական ռուբլին անկում է գրանցում. արտարժույթների փոխարժեքներն այսօր Այսօր ուշ երեկոյան ձյուն կսկսվի, որը կշարունակվի ողջ գիշեր, օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Գագիկ Սուրենյան «Փաստ». Ինչո՞ւ են ուզում կասեցնել հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի դրույթը Որեւէ պատահար տեղի չի ունեցել․ Տավուշի մարզպետը՝ օդային զորավարժությունների մասին Հայաստանում կա սուր շնչառական վարակների աշխուժացում «168 ժամ». Իշխանափոխության երկրորդ տարբերակը «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք Լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում «Հրապարակ». «Իմ քայլի» 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով. ինչ է եղել իրականում «Փաստ». Այս տարի Դավոս է մեկնել Արմեն Սարգսյանը. Փաշինյանը Դավոս չմեկնելու պատճառներ է ունեցել «168 ժամ». Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ