Զենքով ու դանակով ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում. հափշտակել են գումար և բջջային հեռախոս. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դիմակավորված, դանակով և զենքի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ներս են մտել Աբովյան քաղաքի Հանրապետության 15 հասցեում գործող խանութ-սրահ և խանութի սեփականատիրոջից ու նրա աշխատակցից ակնհայտ հափշտակել են խոշոր չափի գումար և այնտեղ եղած հեռախոսն ու դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դիմակավորված ճիվաղներն ավազակային հարձակումը կատարել են խանութի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։