Փաշինյանը կռվում է անցյալի դեմ՝ կործանելով երկրի ապագան
Վերջին 1․5 տարվա ընթացում հայ հասարակությունն այնքան մեծ ատելության չափաբաժին ու հայհոյանք է լսել, որ կարոտ է մնացել կառուցողական ու փաստարկված խոսքին։ Այդ բացը լրացվեց օրերս տեղի ունեցած «Վերնատուն» համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ընդդիմադիր քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածները, ինչպես նաև քաղաքացիական ու փորձագիտական ակտիվ շրջանակների ներկայացուցիչները, որոնցից շատերը փաստարկված վիճարկում էին Փաշինյանի իշխանության հարցը։ Մինչ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հասարակությանը բաժանում են սևերի ու սպիակների, «Վերնատանը» հավաքված տարբեր սերունդների ներկայացուցիչները քննարկում էին երկրի առաջ ծառացած կարևորագույն մարտահրավերները՝ ապահովելով տարատեսակ կարծիքների հնչեցման հնարավորություն և համախմբվածություն։
Խնդիրն այն է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պետական ողջ ռեսուրսն ուղղում են ոչ թե երկրում իրավիճակ փոխելուն, տնտեսական ու սոցիալական խնդիրները լուծելուն, այլ՝ անցյալի դեմ պայքարելուն և քաղաքական հաշվեհարդարներ տեսնելուն։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը պայքարում է մեր պատմության, եկեղեցու, ազգային արժեքների ու ավանդույթների դեմ։ Արդյունքում ունենում ենք իրավիճակ, երբ Փաշինյանի բարդույթները հանգիստ չեն տալիս նրան՝ թույլ չտալով տեր կանգնել անցյալի դրական ձեռքբերումներին, ձերբազատվել բացասականից ու գնալ առաջ՝ դեպի նոր որակի Հայաստան։