Ի՞նչ կապ կա մեր երկրում առկա ապօրինությունների և տարածաշրջանում տիրող քաոսի միջև
Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում ՀՀ իշխանությունները՝ տեսնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Հարևան Վրաստանում և Իրանում կառավարության դեմ ցույցերը գնալով թեժանում են։ Իրանում բենզինի թանկացմանն ուղղված բողոքի ցույցերի արդյունքում արդեն 27 մարդ զոհվել է: Այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ մեր երկրի վրա հատկապես, երբ մեզ մոտ իրավիճակը ևս գնում է դեպի լարվածություն: Այս ամենի ֆոնին իշխանությունները կարծես պետք է անեին ամեն բան մեր երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար, բայց ավաղ, ամեն բան շատ ավելի վատ է, քան պետք է լիներ: Չի բացառվում, որ տարածաշրջանում առկա քաոսը դեռ 2018-ի գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերի շարունակությունն է և իրականացվում է նույն «ձեռքի» միջոցով: Այդ ձեռքին պետք է քանդել տարածաշրջանում առկա ամեն կայուն բան՝ կառուցելով դրա՝ իրեն ձեռնտու տարբերակը:
Սրա վառ ապացույցն այն է, որ մեր երկրում ևս ամեն ինչ արվում է անկայուն մթնոլորտ ստեղծելու համար: Դժգոհությունները մեղմելու փոխարեն, ՀՀ իշխանություններն ավելի են բորբոքում հանրության տրամադրությունները՝ մեծամասնության համար անընդունելի երևույթներին հնչեղություն տալով: Մեկ այլ լարվածության օջախ էլ իրավական բեսպրիդելն է: Ասվածի վառ ապացույցը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ քաղաքական հետապնդումն է: Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ շատերը Քոչարյանի ապօրինի կալանքի հիմքում տեսնում են նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ: Թե՛ Նիկոլը, թե՛ դրսի ուժերը լավ տեղյակ են Քոչարյանի պետականամետ գործիչ լինելու և վճռականության մասին, այդ պատճառով էլ ապազգային ծրագրերն առաջ տանելու մղումով առաջինը որոշվեց հենց Քոչարյանին մեկուսացնել հասարակությունից: Չնայած սրան՝ փորձը ցույց է տալիս, որ Քոչարյանը բանտից ավելի լավ է պատկերացնում երկրում առկա խնդիրներն ու դրանց հետևանքները, քան որևէ իշխանավոր, ինչն էլ օր օրի ավելացնում է նրա աջակիցների և նրա ազատության համար պայքարողների թիվը: