Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 23–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին և Wrangler-ին. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ Shamshyan.com
Նոյեմբերի 17-ին ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մինասյանը իր վարած Mercedes մակնիշի 18 GA 881 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հակոբյանին պատկանող BMW մակնիշի 34 ՏQ 973 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Լյուդվիկ Հարությունյանին պատկանող Mini cooper մակնիշի 07 GG 877 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ավդալյանին պատկանող Wrangler մակնիշի 98 ZZ 100 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Ա. Մինասյանն ու նրա ուղևոր, 23-ամյա Ռոման Նազգուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: