Ոստիկանությունը հայտնում է Դսեղ գյուղի հարակից անտառից ապօրինի ծառահատման դեպքի բացահայտման մասին
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ի գիշերը կասկածանքով բաժին բերման են ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա վարած «Ֆորդը», որը բարձված է եղել 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ «Պարզվել է, որ հաճարենիները հատվել են Դսեղ գյուղի հարակից անտառից։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։