Երրորդ 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետով հրաձգության վարժանքներ
Զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետով գործնական հրաձգության վարժանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
բացազատվել են կրակի կառավարման կետեր, ականանետերը բերվել են մարտական վիճակի, համաձայն առաջադրված խնդիրների՝ հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքներն ու հենակետերը: