Ցավում եմ, որ ԼԳԲՏ քարոզի պաշտպանությանը միացել է երկրի ղեկավարը․ Ալեքսանդր Կոչուբաև
Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավում եմ, որ ԼԳԲՏ քարոզի պաշտպանությանը միացել է երկրի ղեկավարը...
Վարչապետի ասածից բխում է, որ միայն նախկին կոռուպցիոներներն են դեմ այս ֆիլմին. սա կեղծ սիլոգիզմ է:
Ես նախկին կոռուպցիոներ չեմ և այդ ենթադրյալ համակարգի հետ էլ կապ չունեմ, սակայն դեմ եմ «Մել» ֆիլմի ցուցադրմանը:
Մելինե Դալուզյանը դոպինգ կանտրոլի խախտմամբ է բարձրացրել մեր դրոշը և սա հպարտություն չէ, այլ խայտառակություն: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մեզ որակազրկում է Մելի պատճառով, մենք ասում ենք այդ խեղճ տրանսգենդերի մասին մի լավ ֆիլմ նկարենք:
Սա մեր կառավարության լգբտամետության մասին է խոսում: Ինքս դեմ եմ որևէ տեսակ բռնությանը նույն ձևով դեմ եմ ԼԳԲՏ քարոզին: Մենք չենք կարող ԼԳԲՏ համայնքի անձից պահանջել, որ ինքը չլինի այդպիսին, սակայն կարող ենք և պարտավոր ենք կանխել քարոզը: