Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում այրվել է խոտածածկույթ
Նոյեմբերի 13-ին, ժամը 14։56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։04-ին, մարվել՝ 16։46-ին։
Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ և թփուտներ։