Հրդեհ Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին
Նոյեմբերի 13-ին, ժամը 10:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո-Մարգահովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 15։11-ին։
Այրվել են մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ։