Նիկոլ բառը դարձել է ցինիզմի հոմանիշը. Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ բառը դարձել է ցինիզմի հոմանիշը...
Երեկ երեկոյան Ֆրանսիայում, ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի և Արցախի ղեկավարները ունեն աննախադեպ, 100% անոց նույնական մոտեցում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Այս Արտահայտությունը բացի մեծ ցինիզմից, որին կանդրադառնամ, պարունակում է նաև վտանգավոր ուղերձ, այն է՝ Բոլորիս հայտնի հանձնողական Լևոն Տեր-Պետրոսյանական քաղաքականության ներկայացուցիչ Նիկոլը, այս մանյովրով հող է նախապատրաստում սփյուռքի մեր հայրենակիցների մոտ, որ իբրև Արցախի ղեկավարությունը ունի նույնական վերաբերմուն և հետագայում, երբ սա սկսի սակարկել հողերը կարողանա ասել, որ դա նաև Արցախի տեսակետն է...
Հիմա ցինիզմը. Ասենք չի կարող գտնվել գեթ մեկ ողջամիտ մարդ, ով կհավատա, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյան զույգը ունենալ այնքան նույնական տեսակետ, որքան Ռոբերտ Քոչարյան Արկադի Ղուկասյան զույգը...
Հորդորում եմ տիկին Աննային հատկապես օտարերկրյա այցերի ընթացքում հետևի մեր վարչապետի դեղահաբերի ճշգրիտ ժամանակացույցին...