«Իրավունք». «Սուխոյ ատկազ» Շշի Մելոյի մահափորձի գործով. «Զատո գաղութում պրոբլեմ չունենք»
«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դեմ իրականացված քրեական գործի շրջանակում կալանավորված, հանցագործն միջավայրում «Բարութ», «Ֆիթիլ», «Պլաստմաս» մականվամբ հայտնի անձինք շարունակում են լռել:
Նրանք պնդում են, որ առհասարակ կապ չունեն մահափորձի հետ եւ որ չեն ճանաչում նախկին պատգամավորին:
Ըստ աղբյուրների՝ կալանավորվածները որոշել են «սուխոյ ատկազ գալ» այս գործով: Մոտավորապես այս ռազմավարությամբ. «Թագավոր ախպորը (պատվիրատուին) ոչ տեսել ենք, ոչ լսել: Զատո գաղութում պրոբլեմ չունենք»:
Նկատենք, որ կարծես նախաքննությունն էլ առանձնապես իրեն չի կոտորում պատվիրատուին գտնելու հարցում: Կարճ ասած, գործը կարծես գնում է «մեռնելու» ուղղությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։