«Հաղթանակած» նախաձեռնությունը Արցախի սրտում տվեց Ուսանողության միջազգային և Երիտասարդության համաշխարհային տոնի միջոցառումների մեկնարկը

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը Նոյեմբերի 9-ին Արցախի սրտում` Ստեփանակերտում, տվեց Ուսանողության միջազգային և Երիտասարդության համաշխարհային տոնին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը ...
Ինչպես ավելի վաղ հայնտել էր նախաձեռնության էջը, «Հաղթանակած» նախաձեռնությունը նոյեմբերի 9-17-ը մեկնարկում է Ուսանողության միջազգային և Երիտասարդության համաշխարհային տոնին նվիրված միջոցառումների շարք, որի շրջանակներում նոյեմբերի 9-11-ը նախաձեռնության անդամները կլինեն Արցախում, նոյեմբերի 12-ին տեղի կունենա համերգ Կապան քաղաքում, նոյեմբերի 13-ին՝ Եղեգնաձորում։ Նոյեմբերի 14-ին և 15-ին տեղի կունենա «Խաղաղ» պատերազմ աշխատաժողովը, իսկ միջոցառումների շարքը կամփոփվի նոյեմբերի 17-ին «Հաղթանակած ուղի» խորագրով համահայկական համաժողովով։