Երևան, 26.Մայիսի.2020, 00:00
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Նոր հակառեկորդ. Հայաստանում 1 օրում վարակվել է 452 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվն անցավ 7000-ից ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում Չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել. Արամ Վարդևանյան Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊՆ Նոր հակառեկորդ. 1 օրում 374 դեպք

Փաշինյանը խճճվել է Արցախի հարցում, և վե՛րջ. 7or.am

7or.am-ը գրում է․

Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները դինամիկ բնույթ են կրում։

Այդ հայտարարությանն անմիջապես հետևեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորի կոչը՝ պայմանավորվածությունները վերածել կոնկրետ գործողությունների ու ժողովուրդներին պատրաստել խաղաղության արդեն այսօր։

Այս կոնտեքստում արժե հիշեցնել, թե ինչ մտքեր է հայտնել Փաշինյանը Արցախի թեմայով՝ վարչապետ դառնալուն պես։

1․ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ներկայացնում արցախահայությանը և, հետևաբար, չի կարող բանակցել Արցախի անունից և կարող է խոսել միայն Հայաստանի կողմից, ուստի՝ Արցախի պաշտոնական ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։

Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն «մոռացել» են Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու իրենց գծի մասին։

2․ Թեև հայտարարվեց, որ Ալիևի հետ բանակցություններ չկան, բայց իրականում դրանք կան, որոնց անունը Փաշինյանը դնում է «հանդիպումներ» կամ «շփումներ»։

3․ Փաշինյանը հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, ապա դա կնշանակի, որ Ռուսաստանը ջանքեր չի ներդրել, որպեսզի այն կանխի։ Այսինքն, փորձելով ապահովագրվել հնարավոր պատերազմական զարգացումներից՝ վարչապետը նախապես նշում է դրա մեղավորին՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

4․ Հնարավոր ռազմական գործողությունների ու դրանց հետևանքների համար Փաշինյանը նախապես մեղավոր է նշանակել նաև ղարաբաղցիներին՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են սահմանային միջադեպեր հրահրել և նույնիսկ տարածքներ կորցնել, որպեսզի հետո մեղադրեն Հայաստանի իշխանությանը։

5․ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպելուց և «Վերելակային» դիվանագիտություն իրականացնելուց հետո փաստացի ջրեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում ձեռքբերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին զինադադարի ռեժիմի խախտման մոնիտորինգին։ Նա ասաց, որ ինքը Ալիևի հետ ուղիղ կապի մասին է պայմանավորվել։ Այդ պայմանավորվածություններն ինստիտուցիոնալ բնույթ չունեին։ Հարաբերական անդորրը ադրբեջանական կողմն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու, իսկ Փաշինյանը՝ ինքնագովեստի «լայվեր» անելու համար։

6․ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նոր մարդ է, խորությամբ չի տիրապետում բանակցային մանրամասներին ու իրեն ժամանակ է պետք ծանոթանալու համար թեմային։ Այդ ընթացքում, իր իսկ խոստովանությամբ, նա լիկբեզ էր անցնում Ալիևի մոտ, քանզի «շփումների» ժամանակ նրանից էր տեղեկանում հակամարտության բանակցային պատմության մասին։

7․ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը Արցախը հռչակեց որպես Հայաստան։ Բացի այդ՝ սկսեց խրախուսել «Արցախը Հայաստանի մարզ է» քարոզը՝ «ծռելով» մեր արտաքին քաղաքականությունը և այլոց ձեռքերով զուգահեռաբար տանելով հակառուսական քարոզ։

8․ Փաշինյանը դրսի մամուլով պաշտոնապես հայտարարեց, որ խնդիրներ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ։

9․ Փաշինյանն ասել էր նաև, որ Արցախի հարցի շուրջ ինքը հայ ժողովրդից փաստաթղթի է սպասում, որպեսզի այդ փաստաթղթի շրջանակներում բանակցի և ավելացրեց, որ հենց որ այդ փաստաթուղթը լինի, ինքը այն կկարդա, անգիր կանի ու նոր միայն կգնա բանակցությունների։

10․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսի հնչեցմանը զուգահեռ Փաշինյանը պարբերաբար շրջանառության մեջ է դրել այն միտքը, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ոչ միայն Արցախն է պահանջում, այլ նաև Սյունիքը՝ ձեռքի հետ էլ՝ Երևանը։

11․ Փաշինյանը չի բացառում, որ Արցախի խնդրի լուծումը կարող է որոշվել Հայաստանում անցկացվող հանրաքվեով կամ նույնիսկ հրապարակում հավաքվածների «դաբրոյով», ինչը շատ վտանգավոր թեզ է և պատասխանատվությունից խուսափելու ձև։

12․ Ինչպես սկզբում նշեցինք, Ալիևի հետ «չբանակցող» Փաշինյանը ֆեյսբուքյան իր «լայվով» խոսեց այն մասին, որ կան դինամիկ բանակցություններ։

Հարկ է այս ամենին ավելացնել նաև այն, որ պաշտոնական Երևանի դիվանագիտական բառապաշարից դուրս է մնացել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի կետը։ Վարչապետն ու արտգործնախարարը խոսում են բացառապես անվտանգության երաշխիքների ու կարգավիճակի մասին, սակայն չկա հստակ հայտարարություն, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Եվ այսպես, Փաշինյանն իր իրարամերժ քայլերով, դիլետանտ արտաքին քաղաքականությամբ ու պոպուլիստական հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրել է փակուղի և մեծացրել պատերազմի վտանգը։ Ընդ որում՝ Ադրբեջանն այժմ հնարավորություն է ստացել ապակառուցողականության համար մեղադրել հայկական կողմին և լեգիտիմացրել զենքի ուժով հարց լուծելու իր ցանկությունը։ Ու դա Երևանի անհեռատես ու վտանգավոր վարքագծի շնորհիվ։

Հարցն այն չէ, որ Ադրբեջանի հետ պատերազմին մենք պատրաստ չենք։ Հարցն այն է, որ մենք խնդիր չունենք նոր պատերազմ սկսելու։ Մենք խնդիր ունենք մեր հաղթանակն ամրագրելու։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին բանակցությունները տապալելու և պատերազմին նպաստելու մանդատ չի տվել։ Այդ առումով նա ունի զրոյական լեգիտիմություն։

Փաշինյանը խճճվել է՝ խնդիրներ առաջացնելով մեր երկրի անվտանգության համար։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Վրաստանում 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում. կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը․ Իվետա Տոնոյան Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը Պարզ չէ, թե ինչն է խնդիրը. թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք․ Կարեն Վրթանեսյան ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում Հայկ Մարությանը հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել. օրակարգում է նաեւ ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու հարցը (ուղիղ) ԼԳԲՏ համայնքը սահուն կերպով վերածվում է ԼԳԲՏՊ համայնքի. ի՞նչ է դա․ Լուսինե Հարոյան (լուսանկար) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 000-ին Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռնելով անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել. Էդ. Շարմազանով Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ) «Իրատես». Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյան (ուղիղ) Կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր, 48-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի «Իրատես». «Ժողովուրդ ջանը» փոխարինվեց «կոշտ հակազդեցությամբ» Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ». Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա Լույս չի լինելու Երևանի մի շարք հասցեներում «Փաստ». Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը «Հրապարակ». Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ. եթե ես այդ արժեքը փորձում եմ պաշտպանել, ապա դա պետք է կրեն համակարգում բոլորը. Սմբատ Գոգյան. News.am 36 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանում, այդ թվում Էրեբունի օդանավակայանում Մոր ամուսինը նվաստացրել է, ստիպել իր հետ օղի խմել․ 7-ամյա տղային տեղափոխել են մանկատուն Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հիմնած ընկերությունը 149 միլիոնի տենդեր է շահել Ավտովթար Արարատի մարզում․ կա տուժած. Shamshyan.com Ի՞նչ արտառոց բան կա նրա մեջ, որ կոնտրէլիտան ձգտում է իշխանության. Գարեգին Պետրոսյան Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով 10 փաստ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով պահվում ապօրինի կալանքի տակ Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ–ից Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian-ի անդրադարձը Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը․ պաշտպան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձը ազատ արձակվեց Հայաստանում 5G չկա. ՀՀ շարժական կապի 3 օպերատորները հնարավոր է դիմեն իրավապահներին. հայտարարություն Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում են (լուսանկար) Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել «Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումն այսօրվանից կվարեն դիմակով Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց. հետազոտություն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը․ Antifake.am ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում. Shamshyan.com Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին Քաղաքական կամակորության հետևանքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում (ցանկեր, լուսանկարներ). Yerevan.Today «Կոչ եմ անում Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից». նախարար․ Politik.am Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը Հիշողության կորուստն ու ուրացումը ուղիղ արտացոլումն է այն կյանքի, որի մեջ մենք այսօր ապրում ենք․ Հովհաննես Հարությունյան Առողջապահական համակարգի փլուզումն այլևս հաշված օրերի հարց է․ Հայկ Մարտիրոսյան Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է Մենք օրհասական խնդիր ունենք ձևավորելու նոր կառավարություն. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Իշխանությունը մաքսիմալ քանակությամբ դիմակ վաճառելու խնդիր ունի. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Չեռնոգորիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք, ով կարանտինային միջոցառում չի իրականացրել․ Հրանտ Բագրատյան Նախագահ Քոչարյանին սատարել՝ նշանակում է կանգնել սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին․ Մենուա Հարությունյան ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ 1.692.310 ՀՀ դրամի հափշտակության դեպք՝ գրադարանի տնօրենի կողմից Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Կարծում եմ՝ այսօր արդեն պետք է դրվի վարչապետի հոգեկան վիճակը հստակորեն և վերջնականորեն ստուգելու պահանջ․ Սևակ Հակոբյան Դատավորների նկատմամբ ազդեցության մեխանիզմները. «Իմ Ձայնը» Գոգյանի նկատմամբ իրականացվող քայլերը պետական ռեպրեսիա են հիշեցնում Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. դերասանուհին մահացել է մայիսի 24-ին Հնարավո՞ր է արդյոք ստույգ պարզել, թե կոնկրետ ի՞նչն է հանդիսացել մարդու մահվան պատճառը, եթե մահացածը չի դիահերձվում․ Կարեն Քոչարյան Որոշ տնտեսավարողներ իրավիճակից օգտվելով փորձել են շատ շահույթ ստանալ. Գևորգյանը՝ դիմակի գների մասին Պոպուլիզմը խրախճանք էր ապրում հետխորհրդային առաջին տարիներին․ ներկայիս պոպուլիստները նրանց մոտ «ծույլիկ աշակերտներ» են․ Գարեգին Պետրոսյան Ջալալ Հարությունյանն Արցախի նախագահին ներկայացրել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակը Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է Ժողովրդին ուղղակի էժանագին ձևերով խաբել են. Արա Վարդանյան Կապանում ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ