Երևան, 27.Փետրվարի.2020, 00:00
Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին. Թեհրանից 52 ուղևոր ժամանել է Զվարթնոց օդանավակայան. Արսեն Թորոսյան Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. նրանք աշակերտներ են Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, գրանցվել Է մահվան 19 դեպք Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Ռոբերտ Քոչարյան. Armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է․

«Չնայած ձերբակալությանը ՝ նախկին նախագահը մնում է ակտիվ քաղաքական գործիչ ։ Sputnik Արմենիան իր գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար ։

Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում եւ երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվեց ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել էր քննչական մեկուսարանում։

Համաշխարային քաղաքակրթության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

 

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

 

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

Ռոբերտ Քոչարյան

Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Եւս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Արմեն Աշոտյան Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում. Shamshyan.com Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչեւ հանրաքվե». Էլինար Վարդանյան Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել եւ օտարվել է հանցավոր խախտումներով Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր ԵՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի եւս մեկ տարի, սակայն դա ավտոմեքենաներին չի վերաբերում Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում. Shamshyan.com Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում. Mercedes GL-ն բախվել է ծառերի. 31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (լուսանկարներ). Shamshyan.com Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել այն գործարարների մոտ, որոնք չեն մասնակցել «Այո»-ի դրամահավաքին Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Լսելով վարչապետի կոչը՝ մարդիկ եկել են Հայաստան, նրանց ասում են՝ ձեր 10տարվա քրտինքը ձեզ չի հասնում.բեռնափոխադրողները դժգոհում են (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն «Հրապարակ». Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուբլին դոփում է տեղում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». «Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». Աղազարյանը՝ լոգոյի «բոլոլայի» մասին «Հրապարակ». Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում Լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում «Ժողովուրդ». Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են «Հրապարակ». Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն հստակ փաստերով. Կարեն Քոչարյանի բաց նամակը ՀՀ վարչապետին 87 հազար դոլար պարգևավճար՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում․ Yerkir.am Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Նախընտրական քարոզարշավ. օր 1-ին. Վիտալի Բալասանյան Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա Առաջարկում ենք «Այո»-ի հանգանակության գումարը փոխանցել բյուջե. Արսեն Բաբայան Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է. «Հրապարակ» ԱԺ–ում այսօրվա լսումները դարձան հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված ապագայի տեսլականից. Արմեն Աշոտյան Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով Արմավիրի մարզում՝ Կարմիր կամրջի մոտ, մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Բացահայտվել են գողություններ եւ գողության փորձեր տերմինալներից Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը Մարաշի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է Թեհրանից չվերթի 52 ուղևորի մոտ գանգատ չի արձանագրվել. կորոնավիրուսի թեստերի խմբաքանակ է ներկրվել Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ Անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին. Թեհրանից 52 ուղևոր ժամանել է Զվարթնոց օդանավակայան. Արսեն Թորոսյան Իրանում ՀՀ դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ Մտքներովդ չի՞ անցել, որ լոգոն ոչ միայն գողացված չէ, այլ հենց էդպես էլ ծրագրված էր. Զաքար Խոջաբաղյան (լուսանկարներ) «Եթե աշխատակիցները չեն ազատվելու, շենքը մնալու է, բա ո՞րն է իմաստը ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք»-ին միավորելու». բողոքի ակցիա Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան (տեսանյութ) Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. ՔՊ ներկայացուցիչ (լուսանկար) ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի կին զինծառայողները նախարարին ներկայացրել են իրենց հմտությունները (լուսանկարներ) Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը Սահմանադրական դատարանը փորձում են լցնել լևոնական կադրերով. Տեր-Պետրոսյանը ցուցումներ է ուղարկում Վահե Գրիգորյանին (տեսանյութ, լուսանկարներ) Էս մարդկանց 3 միլիոն դրամանոց լոգոն էլ ա սուտ...սուտ...սուտ. Սևակ Խաչատրյան Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. նրանք աշակերտներ են Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, գրանցվել Է մահվան 19 դեպք Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի Իշխանությանը կոչ ենք անում ապահովել օրենքով սահմանված 100 մլն դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե. Ռուբեն Մելիքյան «ԱՅՈ»-ի լոգոն գողացված է 90-ականների՞ց (լուսանկար) «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավարը պատրաստ է մասնակցել հեռուստաբանավեճի «ՈՉ»-ի ներկայացուցիչների հետ Ամենավատ ընտանիքն ամենալավ հաստատությունից լավ է. ՄԻՊ-ը՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի մասին Կարեն Աբրահամյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բանակի ձեռքբերումները Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ Երևան մեկնողների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երևանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց «ԱՅՈ» (տեսանյութ)