Երևան, 27.Մայիսի.2020, 00:00
Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Նոր հակառեկորդ. Հայաստանում 1 օրում վարակվել է 452 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվն անցավ 7000-ից ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական է տվել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Սիրելի' ընկերներ, ծանոթնե'ր ու անծանոթնե'ր,

Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար։

Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորին։
Սիրով՝
Սարհատ

 

Լոռու մարզի դատավորը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Սպիտակների և սևերի անտագոնիզմը Հայաստանում նոր թափ հաղորդեց միայն աճող ատելության քարոզին․ «կարևոր չէ կատուն ինչ գույն ունի, կարևորը՝ կարողանա մուկ բռնել»․ Գարեգին Պետրոսյան Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է․ ՀՀ ԱԳՆ 56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդների համար. Hraparak.am Իտալիայում հաստատել են Սերիա Ա-ի վերսկսման օրը «Ո՛չ, հարգելի՛ դատարան». փոխնախարարն այսպես դիմեց Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման երեք դեպք է գրանցվել Ադրբեջանական կողմի կրակոցից միջդիրքային տարածքում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենա է այրվել Կորոնավիրուսից 7 մահացածներից 56-ամյա տղամարդը որևէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի «Փաստ»․ Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել Հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնելու նախագիծը հավանություն ստացավ «Իրավունք». Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) «Հրապարակ». Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել «Ժողովուրդ». ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երևանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Իրավունք». Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար «Ժողովուրդ». Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Ժողովուրդ». Ադրբեջանը գործի է անցել. գրոհներ են կազմակերպվել Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Հերթը հասավ մերոնց. Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է. ցանկը տրվել է իրավապահներին, որ «դոսյե» հավաքեն «Փաստ». Արտուշ պապի. «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է Լույս չի լինելու Երևանում և մարզերից մեկում «Հրապարակ». Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. ասել են՝ «հոպար» չասես Այսպես են կատարում պաշտոնյաները ՀՀ պարետի որոշումները. Սմբատ Խանվելյան Արևոտ օրերը շարունակվում են «Գազպրոմ»-ում մեկնաբանել են գազի գնի շուրջ Վրաստանի հետ պայմանավորվածությունը Սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու ԶԼՄ-ների իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը. 7or.am Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Կասկադյորական վթար Գյումրիում. Porsche Cayenne-ը հայտնվել է մայթին, կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com Դատախազները դատական նիստի ժամանակ հրաժարվել են դիմակ կրելուց, պատճառաբանելով, որ իրենք «անվնաս դատախազներ են». Կարապետ Պողոսյան Հրաժարական ներկայացրու՛, մի խմի՛ր վերջին կաթիլ արյուն-քրտինքը այս ժողովրդի. դա այլևս օրհասական է. Նարեկ Մանթաշյանը՝ Նիկոլ Փաշինյանին 48-ամյա կինը հետախուզվում էր մեքենան հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը մայիսի 27-ին 5 ժամ փակ կլինի Մեր հերոսի հոգին հանգիստ չի կարող լինել այնքան ժամանակ, երբ իր դահճի հովանավորյալին Հայաստանում համարում են կիրթ և կառուցողական. Արմեն Ասատրյան Վերաքննիչ դատարանի որոշմամբ հեծանվորդն ազատ է արձակվել Պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ Բագրատաշենի անցակետում գտնվող 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների (լուսանկարներ). Shamshyan.com 38-ամյա Սամվելն ու Համբարձումը հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից Երևան-Մոսկվաև Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը. «Արմենիա» ավիաընկերություն Հայաստանում այս պահին վարակված է 150 հազար մարդ․ Հրանտ Բագրատյան. Hraparak.am Որքան էլ վարչապետը չցանկանա, միևնույն է ավերված շինհրապարակում նոր տնտեսություն կառուցելու նրա լավատեսությունը ցինիկ է հնչում. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական. Գեւորգ Գեւորգյան Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է (լուսանկարներ). Shamshyan.com Իրենք իրենց որոշում են, ո՞վ ա ժողովրդին հաշվի առնում. քաղաքացիները՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին (տեսանյութ) Քոչարյանի գործով Նիկոլի միակ հույսը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներն են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը Ռուսաստանում կկայանա հունիսի 24-ին Հեռավար դասերի ժամանակ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները առցանց լսարանի ներկայությամբ հայտնել են ուսվարձը չվճարածների անունները «Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am Ովքեր են արտոնյալները․ Lurer.com «Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին»․ Արթուր Աղաբեկյան ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը Կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտի աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Դավիթ Բաբայանը՝ ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը մահացել է կորոնավիրոսի հետևանքով Փաշինյանը գնաց գյուղ և կրկին ստով փորձեց կերակրել մարդկանց․ հողը ստով չեն ջրում․ Նարեկ Մանթաշյան Լևոն Մնացականանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից Հեռուստացույցի ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից 5-ամյա երեխա է մահացել. Shamshyan.com Ինչպես է վիրուսը տարածվում, և որն է վարակման ամենահավանական վայրը (լուսանկարներ) Ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են նորածնին Ինչպես է ստացվում, որ ես կարող եմ ներկայանալ դատական նիստին, իսկ իրենք՝ ոչ. փաստաբան (տեսանյութ) Պահանջվում է քաղաքական հասունություն և իմաստնություն․ Խոսրով Հարությունյան Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան (տեսանյութ) ԱԺ-ն քննարկեց 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը այս անգամ էլ ծաղրել է Գևորգ Գորգիսյանին «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. ՔԿ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Կառավարությունը «ունքը սարքելու տեղը աչքն էլ տվեց-հանեց». Դավիթ Խաժակյանը՝ բանկային բարձր երաշխիքի մասին Ստորագրվեց համագործակցության հուշագիր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած հայրենասիրական ՀԿ-ի և «Հաղթանակած» նախաձեռնության միջև Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Վրաստանում 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից