Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան
Արցախի հանրապետության ԱԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և
անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանությու և համախմբվածություն...»։