Երևան, 18.Նոյեմբերի.2019, 00:00
Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ) Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ընդդիմությունը կոնսոլիդացվում է. օրակարգում երկրին սպառնացող իրական վտանգներն են Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը. Shamshyan.com ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը (ուղիղ)

Ի՞նչ կապ ունի, թե քանի ընտրող է քեզ ձայն տվել. տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Թե՛ մամուլը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը բազմիցս քննադատել է պաշտոնյաներին՝ անիմաստ ու շքեղ ծախսերի համար։ 30 տոկոս աղքատություն, երկնիշ թվով գործազրկություն ունեցող երկրում նման շռայլությունն անթույլատրելի է։ Մանավանդ անթույլատրելի է, երբ հայտարարել ես, որ դու ժողովրդի ծոցից ես դուրս եկել, ժողովրդի մի մասնիկն ես։ Բայց ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։

2018 թվականի մայիսին վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն անմիջապես տեղափոխվեց կառավարական ամառանոցներում բնակություն հաստատելու։ Դա ներկայացրեց որպես բացառապես ժողովրդի համար արվող քայլ՝ չեմ ուզում, ժողովուրդ ջան, բայց եթե չգնամ, պետք է հավելյալ միջոցներ պետությունը ծախսի անվտանգության համար, իսկ այնտեղ հենց դրա համար պատրաստի համակարգ կա։ Այդ ժամանակ տեղափոխվեց նախկին վարչապետերից մեկի առանձնատուն՝ չմոռանալով նշել և մատնացույց անել, թե ինչ կարիք կա պետության հաշվին ընդանհրապես նման տներով ապահովելը պաշտոնյաներին։ Նա ասաց, որ անգամ վարչապետի այդ տունն ավելի է քան կարիքը կա։ Ի՞նչ ունենք դրանից 1,4 տարի անց․ Ունենք պետության ղեկավար որը տեղափոխվում է նույն տարածքում գտնվող, ենթադրվում է՝ առավել ճոխ առանձնատուն և դա էլ հերիք չէ, որոշում է բյուջեյի հաշվին մի 2 մլն դոլարով էլ վերանորոգել այն։ Որոշները կհարցնեն՝ բա հո հին տան մեջ չէ՞ր ապրելու։ Բայց չէ՞ որ նույն ժողովրդի վարչապետի գնահատականն էր, որ այդ տներն առավել ճոխ են, քան կարիքը կա։ Այդ դեպքում ի՞նչու պետք է տեղափոխվել այլ ավելի ճոխ դղյակ։ Կամ մեկ այլ հարց նույնպես առաջանում է, իսկ նույն տանն ապրած Սերժ Սարգսյանի մտքով ինչո՞ւ չէր անցնում վերանորոգել այն, ինչո՞ւ էր ապրում նման «խղճուկ» պայմաններում։ Հաշվի առնելով որ խոսքը 2 միլիոն դոլարանոց վերանորոգման մասին է, հասկանում ենք, որ աշխատանքները կոսմետիկ բնույթի չեն, այլ հիմնովին, իրենց ամեն ինչով։ Ավելին, այդ տեսակ գումարով հնարավոր է զրոյից կառուցել, վերանորոգել, կահավորել շատ ճոխ առանձնատուն։

Սա դեռ բոլորը չէ․ Հաջորդ շքեղությունը 500 հազար դոլարից ավելի արժեքով մեքենայի գնումն էր, այն էլ, ասում են՝ 2 հատ։ Սա այն դեպքում, երբ իրեն սպասարկող մեքենան գտնվում է անթերի վիճակում։

Սրան գումարենք մեկ թռիչքը Գյումրուց Լոս Անջելես և վերադարձը Զվարթնոց օդանավակայան, որն արժեցել է ավելի քան 700 հազար դոլար։ Այն դեպքում, երբ վարչապետը պաշտոնավարման առաջին օրերին էկոնոմ դասով թռչելու լուսանկար էր հրապարակում, ժողովուրդն էլ հրճվում էր, ամոթանք տալիս նախկիններին։

Հիմա մենք ինչպե՞ս հասկանանք գլխավոր հերոսի գործողությունները, եթե մինչ այս խոստացել էր կոպեկ-կոպեկ խնամքով ծախսել մեր փողերը։

Այժմ բերենք օրինակներ, երբ աշխարհի ժողովրդավար երկրները, իհարկե՝ ոչ մեզ պես «ժողովրդավարության բաստիոն», որոնք թավշյա հեղափոխություն չեն արել, ինչպե՞ս են լուծել խնդիրը, երբ հայտնվել են նման իրավիճակներում՝ տարբեր ռանգի պաշտոնյաների հետ կապված։

1․ 2015 թվականին հրաժարական տվեց Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Բրոնուին Բիշոփը։ Հանրությունը սկսեց բողոքել՝ իմանալով, որ նա մեկ տարի առաջ 80 կմ տարածք ուղղաթիռով անցնելու համար 3600 դոլար է ծախսել։ Պարզվեց նաև, որ բյուջեի գումարով հարսանիք է գնացել։ Նրա մտքով անգամ չանցավ հայտարարել, որ եթե չգնար, ուղղաթիռը կփչանար, քանի որ թռչելու սովորություն ունի։

2․ Ընդամենը 9 ամիս պաշտոնավարելուց հետո 2019թ․ հուլիսին Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռուգին հրաժարական տվեց։ Պարզվեց, որ նա երբ ԱԺ խոսնակն էր, 2017-ի հոկտեմբերից մինչև 2018-ի հունիսը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել էր գալա-ընթրիքներ:

3․ 2015թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն, քանի որ քաղաքապետարանի վարկային քարտով ընտանյոք հանդերձ ռեստորան էր գնացել։

4․ 2016թ․ հունիսին Տոկիոյի նահանգապետ Յոչի Մասուզոեն հրաժարական տվեց, քանի որ ծառայողական մեքենան օգտագործել էր անձնական նպատակով, իսկ ընտանիքը բյուջեի հաշվին մեկնել էր ճամփորդության։ Քաղաքապետի կնոջ մտքով չանցավ հայտարարել, թե գնացել է ճամփորդության, որ ամուսնու կարոտն առնի, քանի որ զբաղված են ու չեն հանդիպում։

5․ 2017թ․ հունվարին հրաժարական տվեց Ավստրալիայի առողջապահության եւ սպորտի նախարար Սյուզան Լին, երբ պարզվեց, որ ծառայողական գործուղման ժամանակ զբաղվել է հանգստավայրում անշարժ գույք որոնելով:

6․ 2018թ․ մարտին հրաժարական տվեց Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը։ Նա բարեգործական ՀԿ քարտով 26 000 դոլարի հագուստ էր գնել։

7․ 2014թ․ մարտին Հռոմի պապը պաշտոնանկ արեց եպիսկոպոս Ֆրանց Փիթեր Տեբարց վան Էլստիին՝ նստավայրը 31 մլն եվրոյով կահավորելու համար:

8․ 2014թ․ հոկտեմբերին հրաժարական տվեց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին, որը 2009-2011թթ․ իր կողմնակիցների կազմակերպությունների միջոցները շպարի և քաղաքականության հետ կապ չունեցող իրերի վրա էր ծախսել։

9․ 2018թ․ նոյեմբերին աշխատանքից ազատման դիմում գրեց ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցով ծրագրի գործադիր տնօրեն Էրիկ Սոլխեյմը, երբ նրան մեղադրեցին պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ անչափ շատ ծախսեր անելու մեջ։

10․ 2019թ․ օգոստոսի 8-ին հրաժարական տվեց Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին, քանի որ ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում անհիմն գտնվել էին նրա ընտանիքի անդամները։ Նա, ՀՀ վարչապետի տիկնոջ նմանությամբ հայտարարել էր, թե հանցանք չի գործել, քանի որ ինքնաթիռը մեկ է՝ դատարկ գնում էր։ Այնուամենայնիվ, հրաժարական տվեց։

Դեպքերը շատ են։ Ու բոլոր պարագաներում սկանդալ է հասնունանում անգամ ամենափոքր շռայլ ծախսի ու վատնումի համար։ Ժողովուրդը համարում է, որ իրեն հիմարացրել են ու չի հանդուրժում, պաշտոնյան էլ ներողություն է խնդրում, ափսոսանք հայտնում ու հրաժարական տալիս՝ մի դեպքում հայտարարելով, որ չի ուզում ստվերել իր կուսակցության հեղինակությունը, մեկ այլ դեպքում՝ կառավարությանը և պետական ինստիտուտները։ Ընդ որում, չեն սպասում, մինչև վերադասը պաշտոնանկ անի, այլ հաճախ հեռանում են ինքնակամ։ Դանիայի պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը, օրինակ, երբ տարիներ առաջ մեկ այլ պաշտոնում պետական ռեսուրսները շռայլորեն ծախսելու համար 2015թ․ սեպտեմբերի 29-ին հրաժարական տվեց, ասաց, որ անցյալի այդ դրվագները իրեն թույլ չի տալիս օգուտ բերել նախարարի պաշտոնում։

Այժմ այս պաշտոնյաներից բազմապատիկ անգամներ շռայլում են ՀՀ վարչապետն ու ընտանիքը։ Բայց կարծես դա իրենց համար սովորական բան դարձած լինի, հիմարի տեղ են դնում այն հասարակությանը, որն իրենց այդքան չարչրկված լեգիտիմ պիտակն է նվիրաբերել։ Իսկ լեգիտիմությունն այլ ժողովրդավար պետություններում, ինչպես տեսնում ենք, չի փրկում հրաժարականից։ Ի՞նչ կապ ունի թե քանի ընտրող է քեզ ձայն տվել։ Տվել է, որ իր կյանքը բարեփոխես, ոչ թե քո ընտանիքի։

Եվ ուրեմն պետք է, չէ՞, ասել, որ հրաժարական տալու ժամանակն է, քանի դեռ պետական բյուջեն ամբողջությամբ չի ծառայել վարչապետին ու ընտանիքին։

ՄԻՊ-ն ընթացակարգ է սկսել ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ «Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակած ոսկյա զարդերը հայտնաբերվել են (տեսանյութ) Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է. Արփինե Հովհաննիսյան Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Տարակուսելի է, երբ ասվում է որեւէ հարցում զիջման չենք գնալու․ Արտակ Մովսիսյանը՝ նախարարին (տեսանյութ) ԱԻՆ-ին հայտնել են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատարի շրջվելու և վառելիքի արտահոսքի մասին Պատանեկան վեճ՝ «ծանր մարմնական» հետեւանքով. երեքով՝ երկուսի դեմ Կապան-Քաջարան ավտոճանապարհին ԱԻՆ-ի հերթապահությունն ավարտվել է. հեղուկ գազի արտահոսքը դադարել է Իրանում խռովությունների հետևանքով կան տասնյակ զոհեր, 1000 կալանավորված (տեսանյութ) Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել. Նրա ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Ոստիկանները գտան մեքենան փախցնողին, ճշտեցին պատվիրատուի ինքնությունը Վրաերթից օրեր անց 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր 18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանություն. մի մասը մարզերից է եղել (տեսանյութ) Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ) Թավշյա իշխանության վարկանիշը սահուն գլորվում է դեպի ներքև. սա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր 1 տարի առաջ անվերապահ հավատ էին տածում Փաշինյանի նկատմամբ․ Գարեգին Պետրոսյան «Սուպեր» Հայկոյից բացի փաշայական հաճույքների սիրահար է նաև իր առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը․ Հովհաննես Խաչատրյան Կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն «Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լոգարանում են եղել». հարեւանները մանրամասներ են պատմում (լուսանկարներ, տեսանյութ)․ News.am Ի՞նչ կապ կա մեր երկրում առկա ապօրինությունների և տարածաշրջանում տիրող քաոսի միջև Ոստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքը․ Shamshyan.com Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է Երեւանյան լճի Քիսոն, Ծերեթելու անկյունի Վերգուշը, Տրամվի կռուգի Անժոն եւ Գեորգին. Top-news.am Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota-ն, Opel-ն ու Ford Transit-ը (լուսանկարներ, տեսանյութ). Shamshyan.com Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել ՊԵԿ-ը խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ Էնքան եք սաղ կյանքներդ հետևից խոսել, որ եկել եք առաջին պլան, խառնվել եք իրար․ Նարեկ Մանթաշյանը՝ իմքայլական պատգամավորին «Հաղթանակած ուղի» համաժողովում վեր հանվեցին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհները (լուսանկարներ) Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունների անցման վերաբերյալ. Ա. Կոչուբաև Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին Բա սրա նմաններին առաջին պլան կբերե՞ն… Մի քիչ պարապեք հետը, լիկբեզ արեք. Վահագն Վարագյան Ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ԱԺ ամբիոնից ատելության խոսք ու բռնության սպառնալիք տեղալը նորմալ է, նրա խոսքի մի հատվածը մեջբերելը՝ հանցանք․ Լարա Առաքելյան Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո կապ են պահել. Politik.am Կառավարությունը ծածկադմփո՞ց է անում Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն սխեմաները Հանրապետության մի շարք մարզերում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան Դատախազությունը կա՛մ վախենում է վարչապետից, կա՛մ նպաստում կոռուպցիային. Կարապետ Պողոսյան (լուսանկար) «Աղբահանության համար բերված «Կամազ»-ները արդեն վատ վիճակում են». Անի Խաչատրյան Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) 911-ը մեկ շաբաթում արտակարգ պատահարի 214 ահազանգ է ստացել Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների․ Shamshyan.com Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը Պետության շահը միավորեց սերունդներին՝ ընդդեմ նիկոլական բեսպրեդելի Փաշինյանի իշխանությունը գրոհում է ազգայինի դեմ Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է ձեռք բերել, ազատել մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու 15 ֆուտբոլիստ գնել Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. oրակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը (ուղիղ) Ավտոմեքենաների ջարդ Երևանում. 23–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին և Wrangler-ին. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է․ Shamshyan.com Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել. Խաշմանյան Հերթական հետաքրքրական նյութը բոտեքսի մասին․ Կորյուն Գրիգորյան Լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Կասկադյորական վթար Մյասնիկյան պողոտայում. 21-ամյա վարորդը հարբած է եղել․ Shamshyan.com Նախկինում 7 անգամ դատված դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում կրպակ է այրվել Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում Միզապարկի քաղցկեղ՝ ռիսկի գործոններ եւ երեք ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել Փաշինյանի բոլոր ստերն օր օրի բացահայտվում են ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների եւ հակառակորդների միջեւ արյունալի ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Մանթաշում 400 հակ անասնակեր է այրվել (լուսանկար) ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունը Խաղաղ օվկիանոսում նավից ավելի քան 2 տոննա կոկաին է առգրավել Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս Իտալիայում է Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Կուբայի ՆԳՆ ղեկավարի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները Պատգամավոր դառնում են ստացած կրթության, հայրենիքին մատուցած ծառայությունների և ունեցած հեղինակության հաշվին, իսկ Արփի Դավոյանը մանդատ ստացել է զուտ պատահականության հաշվին. Արմեն Ասատրյան «Հաղթանակած ուղի» երիտասարդական համաժողովին հյուրընկալվեց երիտասարդ տնտեսագետ, քաղաքական մարքեթինգի ոլորտում ինովատիվ մտքերով շրջադարձ իրականացրած Տարոն Պարսամյանը Այսօր ուսանողների միջազգային օրն է