Երևան, 12.Նոյեմբերի.2019, 00:00
ԱԱԾ-ն բացահայտել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք (տեսանյութ) Արսեն Բաբայանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ուղիղ) Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Հայկ Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել. ԲԴԽ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով ՀՀ և ՌԴ արտգործնախարարները միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել Առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրգործ

Քանի որ գերտերությունները խուլ ու համր են դարձել, նրանց կոչով դիմելը սխալ է, ուրեմն քրդերը կպայքարեն այնքան, ինչքան կարող են դիմադրել. ՀՀ քրդական համայնքի ղեկավար

Քուրդ ժողովրդին ցեղասպանելու ծրագրեր Էրդողանը նոր չէ, որ ունի. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողություններին:

«Նա միայն իր երկրում՝ Թուրքիայում, 20 մլն քուրդ ժողովրդի 20-30 տարիների ընթացքում  ենթարկել է բռնությունների ու ցեղասպանության: Նույն Թուրքիայում շուրջ 8000 քրդական գյուղ է ավերվել  թուրքական իշխանությունների կողմից, հարյուրավոր գյուղեր վերացվել են նաև Թուրքիայի ձեռքով Սիրիայում»,-ասաց Հասանովը:     

Ըստ քուրդ պատգամավորի՝ Սիրիայում իսլամիստները մտան հենց Թուրքիայի հովանավորությամբ և 10 տարի առաջ հարձակվեցին  քրդական Քոբան քաղաքի վրա: «Այն ժամանակ Թուրքիայի կողմից  պլանավորած էր, որ Քոբանից քրդերին հանեին, և այդ նպատակը ցանկանում էր իրականացնել իսլամիստների ձեռքով: Իսլամիստները Քոբանում 450 կանանց և երեխաներին մորթեցին և  հրապարակավ տեսանյութեր տարածեցին, որպեսզի  տեղի քրդերը վախենան և իրենց բնակավայրերից փախչեն, սակայն քրդերը հակառակն արեցին, ստեղծեցին ինքնակառավարման մարմիններ, ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորվեցին տղաներից, նաև աղջիկներից և շուրջ 10 տարի է՝ պատերազմի մեջ են իսլամիստներ հետ և գնալով հետզհետե սկսեցին իսլամիստներին հաղթել»,-ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը:

Ըստ նրա՝ քուրդ ժողովրդին այնուհետև Միացյալ Նահանգները սկսեց օգնել, զենք ու ռազմական տեխնիկա տրամադրեց՝ հաշվի առնելով, որ լավ են կռվում իսլամիստների դեմ և արդյունքում մի շարք այլ քաղաքներ քրդերի միջոցով ազատագրեցին իսլամիստներից:

«Թուրքիային, իհարկե, դուր չէր գալիս քրդերի առաջխաղացումը, Էրդողանը սուտ հերյուրանքներով հոխորտում էր, թե նրանք ահաբեկիչներ են, մեր անվտանգությանը սպառնում են և արդյունքում, փաստորեն, նրանց հաջողվեց ԱՄՆ-ին, նաև ՌԴ-ին համոզել, որ ինքը ահաբեկիչների դեմ է պայքարում, ոչ թե քրդերին ոչնչացնելու խնդիրն է լուծում: Այստեղ խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հակամարտությունն իր դերն ունեցավ, ինչից օգտվեց Թուրքիան: ԱՄՆ-ն կարծես հանդես էր գալիս քրդերի խնդիրը լուծելու առաջարկով, որ ձեր հողերը հետ կտանք, սակայն վերջին ժամանակ Էրդողանը նորից սկսեց ԱՄՆ-ի հետ խաղեր տալ, իբրև նա ՆԱՏՕ-ի անդամ է, և S 400 գնեց ՌԴ-ից, հետո իբրև ԱՄՆ-ից F 35 պետք է գնի, արդյունքում թե´ ԱՄՆ-ն և թե´ ՌԴ-ն քրդերին թողեցին մեն-մենակ, Թուրքիայի բանակի առջև»,-ասաց նա:

Կնյազ Հասանովը նշեց, թե քրդերին ոչնչացնելով՝ իսլամիստների համար են ճանապարհ հարթում: 

«Քրդերը մնացել են մեն-մենակ, և սա միակ նախադեպը չէ: Աֆրինի վրա երբ նախանցյալ  տարի կրկին թուրքերը հարձակվեցին, նույն իրավիճակն էր, ԱՄՆ-ն քաշվեց մի կողմ, ռուսները ձեռքները լվացին, և Թուրքիան հարձակվեց: 3 ամիս մեր ժողովուրդը դիմադրեց,  չէր թողնում մտնեին քաղաք, բայց օդուժի ռմբակոծություններից և խաղաղ բնակչության կոտորածից հետո վերջապես գրավեցին Աֆրին քաղաքը, ժողովրդին քաղաքից դուրս հանեցին լցրին ճամբարներ, որտեղ նրանք մինչ օրս մահու կռիվ են տալիս: Հետո Սարիկա քաղաքի վրա հարձակվեցին, 30 կմ խորությամբ, 120 կմ երկարությամբ գրավեցին  քրդական տարածքները, իբրև ասելով՝ Սիրիայի փախստականներին ենք այդտեղ տեղակայում, բայց իրենց ազդեցության տակ գտնվող իսլամիստական ճամբար են ստեղծում: Ես համոզված եմ, որ իսլամիստները եթե մտնեն այդ տարածքներում ապրեն, դա աշխարհի  համար չարիք կլինի, չարիք կլինի և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի համար, առավել ևս Մերձավոր Արևելիքի»,-ասաց նա:   

Այս պարագայում, Հայաստանի քրդերի միության նախագահը միջազգային հանրությանը և գերտերություններին կոչ հղելու և աջակցություն փնտրելու իմաստ չի տեսնում. «Այսօր գերտերությունները խուլ ու համր են դարձել, ԱՄՆ-ն իր զորքերը սահմանից հետ է քաշել, քրդերին թողել են մեն-մենակ: Թրամփը հայտարարեց՝ մենք ժամանակին քրդերին զենք ենք տվել, փող ենք տվել, թող Մերձավոր Արևելքում իրենց համար կռիվ անեն: Այդպիսի գերտերություններին կոչով դիմելը, կարծում եմ, սխալ է, իսկ միջազգայի  հանրությունից որոշ չափով իրենց ձայնը բարձրացնում է Եվրոպան և ՄԱԿ-ը, բայց դա էլ կարծես թե քաղաքական հայտարարությունների շրջանակում է, ոչ մի գործնական հայտարարություն չկա, և ուրեմն քրդերը կպայքարեն  այնքան ժամանակ, ինչքան կարող են դիմադրել, նրանից հետո Աստված օգնական քուրդ ժողովրդին»,-ասաց նա:  

Հաղարծին գյուղում այրվել է անասնակեր «Հաղթանակած» նախաձեռնությունը Արցախի սրտում տվեց Ուսանողության միջազգային և Երիտասարդության համաշխարհային տոնի միջոցառումների մեկնարկը Փաշինյանին օրենքով պետք է արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն․ Սամվել Ֆարմանյան Դատարանն ընդմիջեց մեղադրող դատախազին ներկայացված՝ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը Բողոքներ Կատալոնիայում. կրակի մեջ են նետում Իսպանիայի թագավորի դիմանկարները Օդանավակայանի տարածքից պարբերաբար դիզվառելիք է գողացել. ի վերջո նրան գտել են Թալիշի մոտ դիտարկում կանցկացվի Ասկերանում քաղաքացին ձիով պայթել է հակահետևակային ականի վրա. նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայում հայերի մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին Փաշինյանն ու Մակրոնն առանձնազրույց են ունեցել Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ն բացահայտել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք (տեսանյութ) Քիչ թե շատ իրավիճակը հասկացող մարդիկ արդեն ներսից են գիտակցում, որ այս իշխանությունը դատապարտված է. Ավետ Ավանեսով Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել Գնաճը շարունակվում է, իսկ Փաշինյանը զբաղված է շոումենությամբ Ի հայտ են բերվել ճանապարհաշինության ծրագրերում կոռուպցիոն չարաշահումների հիմնական մեխանիզմները Մորալեսը խոստացել Է վերադառնալ Բոլիվիա Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց Արսեն Բաբայանի համար անձնական երաշխավորություն տալու որոշման պատճառը «Տնտեսական հեղափոխություն» VS «Դուինգ բիզնես». 7or.am Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին «Արցախ»-ը Հայաստանի վոլեյբոլի չեմպիոնն է Արսեն Բաբայանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Հարցում եմ հղել Գերմանիայի հոգեբուժական մի շարք կլինիկաներ՝ նշելով ախտանիշներ, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանի մոտ. Մարինա Խաչատրյան Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկը ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել Սուտ և անպատասխանատվություն. Փաշինյանի իշխանության շարժիչ ուժերը Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը՝ ուղիղ Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 5-րդ հարկից Երևանում թալանել են «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը. Shamshyan.com Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է Դիլիջանի շուկայի մոտակա անտառում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ Նազարբաևն առաջարկել Է Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ղազախստանում Հարցում. Արդյո՞ք նորմալ է, որ կառավարական որոշ շրջանակներ ներգրավված են ԼԳԲՏ համայնքի քարոզի մեջ Ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների իրազեկման երթը Երեւանի փողոցներով (ուղիղ) Հրդեհի մարման ժամանակ վիրավորված փրկարարը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով Ցավալին այն է, որ ընդվզող երիտասարդները չեն պատկերացնում, որ խնդիրը չի լուծվելու Արայիկին հեռացնելով․ Քրիստինա Նազարյան Հենց Հաթերքից ձախ ես թեքվում, Կովկա՞սն է. Արմեն Մանուկյան Փաշինյանի մոտ հետապնդման մանիա՞ է․ ինչ է վկայում նա գրառումը. Politik.am «Ժողովուրդ»․ Հերթական հայցը` վարչապետի աշխատակազմի դեմ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ուղիղ) Որ համայնքներում են նախատեսվում ջրամատակարարման պլանային անջատումներ Արայիկ Հարությունյանը շփվում է ԼԳԲՏ համայնքի հերթական ներկայացուցչի հե՞տ «168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Իրատես». «Ջուր է ծեծում, ասելիք չունի». ինչու է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել դահլիճը «Հրապարակ». Աղմկահարույց նախագիծն ԱԺ օրակարգում չկա «Ժողովուրդ». «Այն մարդիկ, որ գործկոմի կազմում են, պետք է ֆուտբոլից մի փոքր հասկանան» Լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում «Ժամանակ». Վանեցյանից հետո ԱԱԾ-ն որակազրկվել է. Իշխանության համար ամենավստահելին դարձել է ՀՔԾ-ն «Հրապարակ». ԵՊՀ-ն ալեկոծված է. ռեկտորի ԺՊ-ն կանչել է դեկաններին՝ «մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերևներ» «168 ժամ». «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև տարաձայնություն չկա». Աշոտյան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել է բոլոր մարզերի բնակչության թվաքանակը. Արա Գալոյան Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում. ինչ է ասել մանթաշցին Արմավիրի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը, Opel-ն էլ բախվել է շինության քարե պարսպին. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com Ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա հայտնաբերելու մասին Բաքվում հակադարձել են Լավրովին. հակամարտության կարգավորումը հնարավոր է Ադրբեջանի սահմաններում Գյումրիում ձախորդ գողը բռնվել է պատուհանից դուրս գալիս. «մտա ներս, բայց բան չեմ գողացել» Մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները. Shamshyan.com Երկար տարիներ տարածվող սուտն ու կեղծիքը արմատախիլ է արվելու. Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Ծաղկի շուկայից բերման ենթարկված անձանց խոշտանգման հոդվածի հատկանիշներով քրգործ է հարուցվել ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը Սա չպետք է դիտել որպես հայ համայնքի վրա հարձակում. Ռեիսյանը՝ Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի սպանության մասին Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցերում․ բրիտանական Barclays Լավրովի այցի ուղերձները՝ Արցախի հարցով․ Արմեն Աշոտյան Հերթական դատական գործը բոտեքսի դեմ, որտեղ բոտեքսը մարդկանց բնակարանին է տիրանում․ Կորյուն Գրիգորյան ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-երը. վիրավորներից մեկին տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)․ Shamshyan.com Երբ կձերբակալվի Տիգրան Մուկուչյանը. Politik.am Գիշերային խուլիգանություն Երեւանի կենտրոնում. Վնասել են ընթացքի մեջ գտնվող «Օպելը», կոտրել այլ մեքենաների ապակիները Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել. Անդրանիկ Թևանյան Բացահայտվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները Կայացել է ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը «Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի 10 զոհերի համար». 8 տարի առաջ Ստյոպա Սաֆարյանն «ուրիշի՞ հաճախորդ» էր Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը