Երևանում 19-ամյա վարորդը Nissan-ով տապալել է երկաթե խողովակն ու կողաշրջվել. կան վիրավորներ. Shamshyan.com
Սեպտեմբերի 21-ին կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Կարեն Շահնազարյանը իր վարած Nissan մակնիշի 33 DՕ 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ թիվ 33 էլեկտրասյան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթյա խողովակին, տապալել այն և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ. Շահնազարյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-այա Դավիթ Տ.-ն և 20-ամյա Նիկոլայ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրի բժշկական կենտրոն: