Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի վերջնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Մ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: