Խոշոր վթար Կոտայքի մարզում. 31-ամյա տղամարդը հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հայկ Գասպարյանը իր վարած Fiat մակնիշի 36 AՍ 605 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.5 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Գասպարյանն աշխատում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։