Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից
«Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ավտոարշավորդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից:
Օրեր առաջ գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:
Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի հետևանքով մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել էին: