Մարդիկ սկսել են աստիճանաբար հասկանալ, որ իրենք ոչինչ չեն հասկանում և որ ոչինչ իրենց այնպես չի խաբում, ինչպես իրենց իսկ սեփական կարծիքը․ քաղաքագետ
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Որքան հասկանում եմ` մարդիկ սկսել են աստիճանաբար հասկանալ, որ իրենք ոչինչ չեն հասկանում և որ ոչինչ իրենց այնպես չի խաբում, ինչպես իրենց իսկ սեփական կարծիքը...): Սա նկատելի է դեռևս զգայական մակարդակում, բայց ոչ իմացական: Իմացական ճշմարտությունը տրվում է միայն խորհելով՝ պարզագույն հարցերի մասին համակարգված խորհելով. օրինակ, <<ո՞վ էր Պանիկովսկին նախքան հեղափոխությունը>>, ի՞նչ էր անում և ի՞նչ չէր անում 2013-ից ի վեր... և այդպես շարունակ մինչև բարդագույն հարցադրումներ...
Մարդիկ ցանկանում են առանց խորհելու բացահայտել ճշմարտությունը, պարզաբանել իրերի վերադասավորվածությունն ու պատճառահետևանքային կառուցվածքը:Սիրելինե՛րս, այդպես չի լինում: Հասկանալի է, որ երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար, նույնիսկ անցանկալի և հիասթափեցնող: Բայց երբ չես խորհում, միևնույնն է յուրացնում ես ինչ-որ բան, յուրացնում ես այն, ինչը մեկ այլ տեղում, մեկ-այլ նպատակով քո համար <<խորհել>> են ուրիշները...
Խորհե՛ք, սիրելիներս, հի՛շեք Մեսրոպատառ հայերենի փառահեղ պատգամը՝ ճանաչե՛ք իմաստությունը...