Բրազիլիայի հիվանդանոցում 10 հիվանդ ողջ-ողջ այրվել է
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի հիվանդանոցում սեպտեմբերի 13-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Բադինի հիվանդանոցի աշխատակիցները հիվանդներին տարհանել են փողոց, սակայն 10 հոգու փրկել հնարավոր չի եղել:
Հրդեհից հետո շատ հիվանդների տեղափոխվել են բժշկական այլ հաստատություններ: