Շղթայական վթար Ավանում. 1 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փեխանցմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում Աճառյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 MP 645 համարանիշի, BYD մակնիշի 35 DT 935 համարանիշի, Ford մակնիշի 37 AԼ 377 համարանիշի և Opel մակնիշի 35 FM 689 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։