Երևան, 11.Դեկտեմբերի.2019, 00:00
Ոստիկանությունը հայտնում է «Աջափնյակ» ԲՀ-ից 10 միլիոն դրամի յուրացումը բացահայտելու մասի Չեխիայի իրավասու մարմինները կայացրել են Նարեկ Սարգսյանին ՀՀ արտահանձնելու որոշում Պատերազմի ուրվականը և Ռոբերտ Քոչարյանի ազատությունը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Սարգիս Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին. իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց. Արամ Վարդևանյան Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ) Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ․ ՊԵԿ Խորհրդարանում ընթանում է ԱԺ նիստը (ուղիղ) ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց

Մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում. ՀՊՏՀ դասախոս. Tert.am

Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի-ծանոթ-բարեկամ կապերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով բուհում տիրող իրավիճակին: «Դասախոսներ ունենք, որ մենագրություններ, գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Նրանք նաև վատ էին զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով:

Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում՚,- նշեց Արևիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ երբ ներկայիս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ստանձնեց կառավարումը, բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ և քաոս: Անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, Արևիկ Հովհաննիսյանը նշեց, որ այդտեղ հաշվի չեն առնվում գիտական հոդվածները, անցած ճանապարհը և առավելություն է տրվում օտար լեզվի իմացության. ՙՄենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում»,- ասաց նա:

- Տիկին Հովհաննիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների համար նախատեսված մրցույթին, ընդդիմադիր դասախոսների կողմից այս կարգի հետ կապված խնդիրներին, ըստ որի՝ մրցութային կարգը եղել է ոչ կոմպետենտ, առավելություն է տրվել լեզուներին, նշեց, որ միտումնավոր է դասախոսների կողմից բարձրաձայնվում այդ կետերը, որպեսզի ուշադրությունը շեղվի և հանրային դժգոհություն առաջանա: Նրա խոսքով՝ ընդամենը մեկ հարցն է վերաբերում լեզվին, իսկ մնացածը մաթեմատիկայի բազային գիտելիքներ էին: Ինչպես եք վերաբերում այս տեսակետին, և ընդհանուր առմամբ այդ մրցութային կարգի 13 կետերին:

- Ինչ վերաբերում է օտար լեզվի իմացությանը, նա այդտեղ սուտ ինֆորմացիա է տարածում: Այնտեղ մենք երկու կետ ունենք, որով նախատեսվում է մեկ միավոր անգլերենի իմացության համար, մեկ միավոր անգլերենով դասավանդման համար: Սա նախ անտրամաբանական է, եթե անգլերենով մարդը դասավանդում է, բնականաբար լեզվի իմացությունն արդեն կա: Այդ կարգը, որը նա ներկայացրեց, մենք բառի բուն իմաստով չենք տեսել: Եղել են ամբիոններ, որտեղ այդ քննարկումը եղել է, մեր՝ Կառավարման ամբիոնում դա բառացիորեն չի եղել: Եվ մենք իրականում տեղյակ չենք եղել՝ ինչի մասին է խոսքը: Սովորաբար, երբ նորմալ կազմակերպություններում ատեստավորում է լինում, այդ ատեստավորման համար տարական հարցաշար գոյություն ունի և ատեստավորվողը նախապես է պատրաստվում այդ ատեստացիային: Այսօրվա դրությամբ լավագույն կազմակերպությունը՝ Կենտրոնական բանկը, ունի հարցաշար և մարդիկ պատրաստվում են հարցաշարերով, ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում: Նա նախ ժամանկահատված չի տվել մեզ ընդհանրապես: Ապրիլի 30-ին գաղտնի քվեարկությամբ ընդունվել է այդ կարգը մեր գիտխորհրդում: Ես խիստ քննադատում եմ նաև գիտխորհդրի որոշումը, որովհետև մեկն է դեմ քվեարկել՝ Լյուբա Մեհրաբյանը: Ներքին ինֆորմացիայով երբ որ այդ փաստաթուղթը մեր ձեռքին եղավ, մենք դա բարձրաձայնեցինք ամբիոնի նիստին, ես ինքս վեր եմ կացել և ասել եմ՝ ի՞նչ բան է անգլերենով դասավանդումը կամ անգլերենի իմացությունը: Մենք հայկական բուհ ենք, մեր պետական լեզուն հայերենն է, մենք դասավանդում ենք հայերենով: Եթե շատ լավ անգլերեն իմանաի, այստեղ չէի մնա, կգնաի Ամերիկյան համալսարան, և այդպես շատ շատերը: Ես ավարտել եմ ֆրանսիական թեքումով դպրոցը և շատ լավ տիրապետում եմ ֆրանսերենի, ո՞վ է ասել, որ ինձ համար պարտադիր է անգլերենի իմացությունը, եթե ես իմ ծրագրերը, իմ առարկայական ամբողջ դասընթացը, գործիքակազմը վերցնում եմ ֆրանկոֆոն երկրների առաջատար բուհերից: Ես կարդում եմ ֆրանսերենով և ռուսերենով, անգլերենն ինձ համար երբեք անջրպետ չի եղել: Մաթեմատիկական տարրական գիտելիքների մասով էլ կարող եմ ասել, որ դրանք այնքան ցաքուցրիվ են, մինչև 500 բանաձև կարելի է դուրս վերել: Այստեղ սուբյեկտիվ մոտեցումներ կան: Excel, word, power point ծրագրերի տիրապետման մասին կետ կա, բայց ես վաղուց եմ այդ ծրագրերով դասավանդում: Ուսանողներին ցանկացած դասընթաց ներկայացնում ենք պրոյեկտորով, սլայդներով: Ու ասել, որ բուհն այդքան ապահովված է այդ համակարգչային տեխնիկայով, համապատասխան հագեցված լսարաններով, չկա այդպիսի բան: Մենք դասացուցակը որ կազմում ենք, մոտենում ենք դեկաններին, փոխդեկաններին, խնդրում ենք հերթագրել մեզ այդ լսարանների համար: Ինձ նման շատերն են այսպիսի իրավիճակում: Ովքեր այսօր կոմպետենտ են, իրենք են բողոքում, ովքեր ոչ կոմպետենտ են, կանգնած են իր կողքին և նա բարձրաձայնում է որակ հասկացության մասին:

- Ռեկտորի պաշտոնակատարը նաև այսօր այսպիսի քննադատություն հնչեցրեց, որ մարդիկ, որոնք այսօր մեղադրում են իրեն գրագողության մեջ, իրականում գրել են ատենախոսություններ, հոդվածներ, որոնք զրոյական արժեք ունեն տնտեսագիտության համար՝ թե համաշխարհային, թե հայաստանյան տնտեսության համար: Ռուբեն Հայրապետյանը նաև նշեց, որ իր մոտ ոչ թե գրագողություն է, այլ տեսական հատվածում պարզապես խնդիրներ կան հղումների հետ կապված:

- Դա նորից շատ սուբյեկտիվ մոտեցում է, որովհետև այդպիսի մի հարցադրում եղել է իմ գործընկերուհիներից մեկի մոտ: Նա երբ որ մտավ մրցույթի, ասաց՝ ինչու գիտական հոդվածները չեք հաշվում, դա իրոք աբսուրդի հասնող բան է: Եթե մարդու գիտական հոդվածները, անցած ճանապարհը հաշվի չես առնում, դա զրոյացնում ես և վերցնում ես օտար լեզվի իմացությունը, դա աբսուրդի հասնող տրամաբանություն է: Իմ գործընկերուհուն պատասխանեց՝ ես վստահ չեմ, ձեր գիտական հոդվածները դուք եք գրել, թե ոչ: Աղջիկը հակադարձեց՝ միգուցե դուք ձեր աշխատանքով եք չափում բոլորին: Այսինքն, այստեղ այնքան սուբյեկտիվ մոտեցում է, որ չի կարելի դա միանշանակ բարձրաձայնել: Չի կարելի բոլորին դնել մի հարթության վրա, ես դա համարում եմ անբարոյական քայլ:

- Ի՞նչ կարող եք ասել Ռուբեն Հայրապետյանի այն քննադատության հետ կապված, որ համալսարանում շատ դասախոսներ պարզապես զբաղված են ուսանողներին թելադրություն տալով և հենց դա է պատճառը, որ աշխատաշուկան խնդրի է բախվում, որովհետև ավարտած ուսանողները տարրական տնտեսագիտական գիտելիքների չեն տիրապետում: Կա՞ն բուհում նման դասախոսներ և ինչո՞ւ է տարածվում այդ քննադատությունը հիմնականում իր ընդդիմախոսների վրա:

- Դա շատ զավեշտալի է, որովհետև այդ քննադատությունն ամենահեշտն է, որ նա կարող է անել իրեն քննադատողների հասցեին: Եթե դուք իրեն քննադատողների մեջ փնտրեք և որևիցե մեկին գտնեք, որ ինքը թելադրում է 80 րոպե դասաժամի ընթացքում, չեք կարողանա: Բառի բուն իմաստով այս բանակում հայտնված են բավականաչափ կոմպետենտ մարդիկ, որոնք իրեն ձեռնտու չեն, նա վանում է այս կարգի մարդկանց: Իրեն հարմար են շատ ավելի հարմարվող, քծնողներ, որ ցանկացած անարդար գործելակերպի պարագայում ասեն՝ այո, դուք ճիշտ եք, պարոն Հայրապետյան: Նա չի սիրում ընդհանրապես առողջ քննադատություն, նա չի սրում մարդկանց հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Միանձնյա կառավարում չի կարող աշխատել: Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կառուցողական կոնֆլիկտ տանում է զարգացման, բայց մարդը չի գնում կառուցողական կոնֆլիկտի: Նա չի կարողանում կոնֆլիկտներ կառավարել այն դեպքում, երբ որ ինքը մենեջմենտի մասնագետ է: Բացի այդ, նա գրել է դոկտորական ատենախոսություն մասնակցային կառավարման, ժողովրդավարական կառավարման մասին, սա է ինքը քննարկել աշխատանքում, բայց նա պրակտիկորեն չի կարող դա իրականացնել: Հավատացած եղեք, որ մենք չենք թելադրում մեր ուսանողներին: Ուսանողները որ տեսնում են՝ ովքեր են բողոքողները, իրենք առանձին-առանձին մեզ անձնական նամակներ են ուղարկում, ասում են՝ մենք ձեր կողքին ենք կանգնած:

- Տիկին Հովհաննիսյան, Դուք արդեն մասնակցել եք դասախոսների համար նախատեսված մրցույթին, եթե այո, ապա անցե՞լ եք, թե՞ ոչ:

- Ես քննությանը մասնակցել եմ, մեր հաշվարկներով մենք անցել էինք, որովհետև բոլոր բազային տարրական կոմպոնենտները մենք ունեինք: Բայց նորից եմ կրկնում, կարգն այնքան սուբյեկտիվ է, որ կախված է այդ հանձնաժողովի անդամներից, նրանց՝ ռեկտորի կողմից տրված ցուցումներից: Այդ հանձնաժողովում մարդիկ չկան, որոնց թեկնածությունը ռեկտորի մոտ չի քննարկվել, ինքն է որոշում կազմը, իրենք գործիք ենք: Բողոքող դասախոսներով մենք մեր հաշվարկներով գիտեինք, որ բոլորս էլ անցել ենք, բայց մեզ հասավ որոշակի տեղեկատվություն՝ ներքին տեղեկատվություն, որ մենք դուրս ենք մնացել մրցույթից: Դրա հիման վրա փորձում ենք բարձրաձայնել այդ խնդիրը, ու հասկանալ, եթե դուրս ենք մնացել, ինչումն է խնդիրը, որն է տրամաբանությունը և որ ցուցանիշներով մենք չենք հաղթահարել շեմը: Մարդիկ կան, որոնք մենագրություններ ունեն, բավականաչափ շատ գիտական աշխատություններ ունեն, դասագրքերի հեղինակներ են, այսօր դուրս են մնացել: Մենք ունենք մաթեմատիկայի ամբիոնում դասավանդող դասախոսներ, որոնք բազմամյա փորձ ունեն և ընտիր մասնագետներ են: Այսօր այդ մարդկանց ասում են, որ դուք դուրս եք մնացել, ինչու, որովհետև մարդը չգիտի անգլերեն: Ճշգրիտ գիտության մեջ ինչու է մարդուն պետք անգլերենը, եթե նա դա դասավանդում է հայկական բուհում: Մարդիկ նաև վատ են զգում այն խնդրից, որ իրենց դասագրքերով դասավանդելու են ինչ-որ նորեկներ, որոնք եկել են տարբեր խնամի ծանոթ բարեկամ սուբյեկտիվ կապերով: Մեզ ներկայացվում է, որ նոր Հայաստան է, սուբյեկտիվիզմ չկա, ամեն ինչ հարթ է, թավշյա, բայց իրականում տեսնում ենք նույն խնամի ծանոթ բարեկամ կապերը: Մենք դեպք ենք ունեցել, որ մարդը չի անցել մրցութային հանձնաժողովով ու իրեն կանչել են և առաջարկել են 1.25 դրույքով ծանրաբեռնվածություն, որովհետև հովանավորյալ ունի նույն բուհում:

- Ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու:

- Մենք ահազանգում են, աղաղակում են այս խնդիրների մասին, բայց բոլոր պատկան մարմինների կողմից անտեսվում է այս ամենը: Վարչապետին դիմել ենք բաց նամակով, Արայիկ Հարությունյանին գնացել ենք բողոքի, դիմել ենք ՄԻՊ-ին, մտել ենք դատական ատյան, այլևս չգիտենք ում կարելի է բողոքել այս խնդիրների առումով: Բայց մենք մինչև վերջ գնալու ենք բոլոր ատյաններով, սա սկզբունքի խնդիր է: Այնպես չէ, որ մենք վախենում ենք աշխատանք կորցնելուց և այլ տեղում աշխատանք չգտնելուց, մենք բոլորս այդ բուհն ենք ավարտել, ունենք այդ բուհի նկատմամբ պարտավորություն, կապվածություն: Երբ որ Ռուբեն Հայրապետյանն սկսեց բուհը կառավարել, այդ բուհում տիրեց թշնամանքի մթնոլորտ, այն դեպքում, երբ այդ բուհը մի ընտանիք էր: Հիմա բուհում քաոս է, մարդիկ վախենում են միմյանց հետ խոսել:

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Փաշինյանը հաստատեց՝ առողջության հարկի բեռն ընկնելու է քիչ եկամուտ ունեցողների վրա. Yerevan.Today Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել Սաքունցն արատավորել է սպայի պատիվը․ ԱԱԾ-ի պատասխանը Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է. Hayeli.am ՀՀ քննչական կոմիտեն որոնում է բնակարանից ոսկյա և արծաթյա զարդերի գողացած անձին Դատաիրավական համակարգը էլի կզեց Նիկոլի առաջ Էրդողանը չի թաքցնում տարածքային հավակնությունները 8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին. News.am Ժամանակին Նիկոլը ասել է, որ ինքն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ ինքը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական նման իրավունք չունի. Արթուր Թովմասյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Դավաճանություն. ինչո՞ւ է Նիկոլը համաձայնել Ադրբեջանի հակաարցախյան առաջարկին Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը Նիկոլի Ղազարին պետության հաշվին նոր ամենագանաց են գնել․ նախկին «կլյուչնիկի» թանկ արկածները. Politik.am Ոստիկանությունը հայտնում է «Աջափնյակ» ԲՀ-ից 10 միլիոն դրամի յուրացումը բացահայտելու մասի Թուրքական 5-րդ շարասյան իրավապաշտպանը (տեսանյութ). 7or.am ՊԵԿ-ը հարկերն էլեկտրոնային եղանակով գանձելու նպատակով սկսում է առևտրային բանկի ընտրության գործընթաց Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին (լուսանկար) Հայաստանի բասկետբոլի թիմը կմրցի Ադրբեջանի հետ ԵՄ-ը ուժեղացված հսկողության տակ է վերցրել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 1998-ին բնակչության մի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ վերնախավին․ Ռոբերտ Քոչարյան. Hraparak.am Ակնկալում եմ՝ «Ռեստարտի» անդամները կպատժվեն ՔՕ ողջ խստությամբ՝ 4-8 տարվա ազատազրկմամբ. Նարեկ Մալյան (տեսանյութ) Այս իշխանությունը ունի մեկ նպատակ՝ Արցախի հարցի փուլային տարբերակի կյանքի կոչում. Արա Վարդանյան (տեսանյութ) Սպիտակի քաղաքապետի տիկինը վերջինիս «մի կերպ» է տուն թողել (տեսանյութ) Իսակովի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան. Սուրեն Պապիկյան Մենք ֆուտբոլային ազգ ենք, մեզ պետք են նոր հաղթանակներ. Վարազդատ Հարոյան (լուսանկարներ) Արտակարգ դեպք Երևանում. Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտին. Shamshyan.com Լուժկովի օգնականը նախկին քաղաքական գործչի մահվան մանրամասներ է հայտնել Մասնագետները ոչ միանշանակ են ընդունում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը Ես Վահե Գրիգորյանի տեղը լինեի, միանգամից թոշակի կգնայի ու կվերադառնայի Անգլիա. Տիգրան Քոչարյան Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին Չեխիայի իրավասու մարմինները կայացրել են Նարեկ Սարգսյանին ՀՀ արտահանձնելու որոշում Նիկոլ Փաշինյանը պարզապես բռնակալ է. նա բռնի կերպով իր ձեռքն է վերցրել դատական համակարգը. hիշեցնեմ հենց իր խոսքերը․ «ինչի կա այնպիսի դատավոր, որ ինձ ասի ո՞չ». Կորյուն Գրիգորյան Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է հայ եւ ռումին ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին «Երևանցիներին փուչիկներով և հոգնած լոգոյով չեք խաբի» գրառման հեղինակն այսօր ինքն է խաբում Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Պատերազմի ուրվականը և Ռոբերտ Քոչարյանի ազատությունը Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը Ժողովուրդը փաստում է, որ առաջ ավելի լավ էր ապրում. Նարեկ Մանթաշյան ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Տխրահռչակ, ինքնահռչակ Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը Դասալիք Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ արհամարհեց զինծառայողներին Տարվա ամենամտահոգիչ դատավարությունները․ Էլինար Վարդանյանը ամփոփում է մարդու իրավունքների տարին Դիլիջանում կրակել և սպանել են երկու շան Ամենաքիչ սահմանային միջադեպերը գրանցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բարդ վիրահատություն է կատարվել ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծին Փրկարարները մոլորված քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Դաշնակցության ներսում տեղի ունեցող գործընթացներին քամահրանքով մոտեցողները խորապես սխալվում են. Ստեփան Դանիելյան Բաքվում այրվում Է շինանյութերի խոշոր շուկան Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Կամազներից» մինչև նոր տարվա խաղալիք. 7or.am Հրդեհ՝ Աբովյան քաղաքում ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ «Փաստ». Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ «Փաստ». Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա «168 ժամ»․ Քաղաքապետարանը առողջապահական ապահովագրության պայմանագիրը կնքել է Խ. Սուքիասյանի ընկերության հետ Լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարը բարձրացել է, եվրոն՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող, «թրի տակով չանցնող» համայնքապետներից Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը Սարգիս Օհանջանյանի փոքրիկի հետ ՝ ՔԿՀ-ի դիմաց Հայազգի Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց՝ դեմ քվեարկելով 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծայառողներին փոխհատուցման համակարգում ներառելու օրենսդրական առաջարկիս. Մանե Թանդիլյան Սարգիս Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին. իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց. Արամ Վարդևանյան «Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն». Լևոն Քոչարյան Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ժողովրդին հայտնի «Սև առվում». կան վիրավորներ. Shamshyan.com Հ1-ի նախկին լրագրողներն՝ ընդդեմ հեռուստաընկերության. Լրագրողները հաղթել են Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին. Քրիստինա Նազարյան «Կամազներից» մինչև նոր տարվա խաղալիք. 7or.am Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին գրանցվել են ամենաքիչ սահմանային միջադեպեր Ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. Shamshyan.com Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում