«Հրապարակ». ԱՄՆ-ում գտնվող հայկական պատվիրակություններին չի հաջողվել տեղակալներից վեր բարձրանալ և բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՍՆ-ում գտնվող հայոց պատվիրակություններին չի հաջողվում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ` տեղակալներից վեր բարձրանալ:
Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, Արարատ Միրզոյանը բավարարվել է ավելի ցածր մակարդակներով, Վաշինգտոնում «Կրոնական ազատություններին» նվիրված կոնֆերանսին մասնակցող Զոհրաբ Սնացականյանին էլ չի հաջողվել հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. հանդիպել է նրա տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Դիքերի հետ, չնայած ամեն ինչ արվել է, որ Պոմպեոյի հետ հանդիպումը կայանա:
Ի դեպ, Մայք Պոմպեոն անձամբ է բացել այն կոնֆերանսը, որին մասնակցելու է մեկնել Զոհբաբ Մնացականյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում: