ՔԿ նախագահի խորհրդականից վարչության պետ. Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի

ՔԿ նախագահի խորհրդականից վարչության պետ. Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Գևորգ Բաղդասարյանը 2018-2020 թվականներին եղել է Երևան քաղաքի դատախազ,

2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, I-II.2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: